Ես ուրախ կլինեի, եթե Ալիեւն իր որդուն ուղարկեր առաջնագիծ ծառայելու. Փաշինյանը՝ Վենեդիկտովին տված հարցազրույցում . news.am
19:08 26.07.2018
Այն, որ որդիս Ղարաբաղ մեկնեց կամավոր՝ շատ կարեւոր է, եւ շատերը դա մեկնաբանում են որպես ագրեսիվ ժեստ: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, վարող Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե վարչապետը կարո՞ղ էր որդուն այլ վայր ուղարկել ծառայելու, օրինակ՝ Զիմբաբվեում զինվորական ատաշե:
«Դե… Զիմբաբվեում, ցավոք, դեսպանատուն չունենք, ուստի ես չվարվեցի այնպես, ինչպես դուք ասացիք: Շատերը դա… Այն, որ իմ տղան մեկնեց Ղարաբաղ… Դե, նա այնտեղ է մեկնել կամավոր՝ սա շատ կարեւոր է, եւ շատերը դա մեկնաբանում են որպես ագրեսիվ ժեստ»,- նշել է Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ այն փաստը, որ որդին Ղարաբաղում է ծառայում խաղաղասիրական ժեստ է. «Որովհետեւ, կարծում եմ, բոլորս ենք հասկանում, որ երբ ես որդուս Ղարաբաղ եմ ուղարկում, չեմ ցանկանում, որ այնտեղ պատերազմ սկսվի: Եվ Աստված մի արասցե, որ իմ որդին եւ իմ հայրենակիցների որդիները, նաեւ Ադրբեջանի որդիները, ադրբեջանցի շարքային քաղաքացիների որդիները զոհվեն: Սա տրամաբանական չէ, քանի որ եթե ես… Ինձ համար սա, իհարկե, խնդիր է՝ ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա: Ես ուրախ կլինեի, եթե նախագահ Իլհամ Ալիեւը իր որդուն նույնպես ուղարկեր այնտեղ ծառայելու: Որովհետեւ եթե նրա որդին նույնպես այնտեղ ծառայեր, հնարավոր է՝ դա նաեւ… Ես դա կընկալեի որպես խաղասիրական ժեստ, որովհետեւ ես… Մենք բոլորս վստահ կլինեինք, որ պարոն Ալիեւը նույնպես չի ցանկանա, որ իր որդին զոհվեր»:
Նյութի աղբյուր https://news.am
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Յուրի Խաչատուրովը ՀՔԾ-ում է․ Նա կհարցաքննվի Մարտի 1-ի գործով . 1in.am
-
Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ շենքում է և հարցաքննվում է. factor.am
-
LIVE. ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում հայ գործարարների հետ. factor.am
-
Արտակարգ դեպք Երևանում. խոշոր պայթյուն՝ ապակիների և հայելիների խանութ-սրահում. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com
-
Այտուցնե՞ր, հեղուկի կուտակո՞ւմ. 5 խորհուրդ՝ խնդրից խուսափելու համար. 168.am
-
Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես… մի փոքր ուշ. Աննա Հակոբյանը «Экспресс газета»-ին պատմել է իր ընտանիքի, աշխատանքի ու երազանքների մասին
-
Մանկավարժ կնոջը բռնի ուժով տարել են հոգեբուժարան և մի քանի հոգով ծեծել. Ինչ է պատմում կինը
-
Բժիշկները ցնցված են մազերի աճի համար այս անհավանական բաղադրատոմսից. blognews.am
-
«Որքա՞ն աշխատավարձ եք ստանում, ի՞նչ արժեն կոստյումն ու ժամացույցը». Ռոմանովի հարցազրույցը Փաշինյանի հետ. /blognews.am
-
50-ամյա կինը տան անասնագոմում ինքնասպան է եղել․ հայտնաբերվել է նամակ. shamshyan.com
-
Եթե Նիկոլ Փաշինյանը հորդորի, նույն պահին հրաժարական կտամ. Սամվել Բալասանյանը շփոթվեց . news.am
-
Արարատի նախկին մարզպետը հայտնել է, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին 60 հազար դոլար կաշառք է տվել. /news.am
-
Կրակոցն արձակել է Էդվարդ Գրիգորյանը, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը . news.am
-
Նոր բացահայտում Սաշիկ Սարգսյանի որդու մասին . ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Սաշիկ Սարգսյանի որդին տան նկուղում ծեծել, գազայրիչով այրել, սպառնացել է սպանել տղամարդուն. armlur.am/
-
ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Նախագահներ Թրամփի եւ Պուտինի համատեղ մամլո ասուլիսը
-
Պուտիի և Թրամփի հանդիպման ՏԵՍԱՆՅՈՒԹԸ. armlur.am
-
Սաշիկ Սարգսյանի որդին է եղել Հայաստանում նարկոբիզնեսի պարագլուխը. armlur.am
-
Փլուզում Արշակունյաց պողոտայում. կա մեկ զոհ. Վիրավորներից մեկի վիճակը ծանր է . news.am
-
Դավիթ Խաժակյանը՝ «Կարգին Հայկոյի» քաղաքապետ դառնալու լուրերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am