loading...

Եթե Ասատրյանը Աստանայում ծածանի Արցախի դրոշը. Ադրբեջանական «բեսպրեդելը» սպառնում է հայ մարզիկին. 1in.am/

15:49 04.05.2017

Մայիսի 19-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա խառը մենամարտերի Fight Nights Global կազմակերպության Գրան պրիի եզրափակիչը Ռուսաստանը ներկայացնող հայազգի Վարդան Ասատրյանի և ղազախ Ժալգաս Ժումագուլովի միջև:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 23-ին Ասատրյանը Fight Nights Global մրցաշարի շրջանակներում նոկաուտով հաղթանակ էր տարել ադրբեջանցի մարզիկ Էլնար Իբրահիմովի նկատմամբ, որից հետո ծածանել էր Արցախի Հանրապետության պետական դրոշը: Fight Nights ընկերությունը խզել էր պայմանագիրը Ասատրյանի հետ: Մարզիկի հետ համագործակցության դադարեցման պաշտոնական պատճառ էր դարձել էթիկայի նորմերի խախտումը, որն արտահայտվել է քաղաքական բովանդակության խորհրդանիշի գործածմամբ։ Ապրիլի 19-ին Fight Nights Global-ը պաշտոնական գրություն էր հղել Ասատրյանին՝ հայտարարելով, որ ներում է շնորհել հայազգի մարզիկին: Ասատրյանի և Fight Nights Global-ի միջև նոր պայմանագիր է կնքվել: Այս փաստը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում: Հարևան երկրում կարծում են, որ ռուսական պրոմոութերական ընկերությունը լկտի կերպով ծանր հարված է հասցրել ադրբեջանցի ժողովրդի ինքնասիրությանը: Որոշ մարզիկներ էլ, անդրադառնալով Fight Nights Global-ի որոշմանը, նշել են, որ եթե Աստանայում Ասատրյանը բարձրացնի Արցախի դրոշը իրենք ուրիշ քայլերի կդիմեն: Իսկ թե որոնք են այդ քայլերը՝ ադրբեջանական կողմը չի մանրամասում:
Մանրամասները  այստեղ՝ 1in.am/

Դիտվել է 1382 անգամ

online-tv.am

Լրահոս