loading...

Եթե որոշները տուշոնկա են գողացել բանակից, Գելը զինվորի փամփուշտն է տարել ու վաճառել պարսիկներին. ուշագրավ բացահայտումներ

12:33 01.07.2018

/bloginfo.amՎարչապետ Փաշինյանի հրամանով՝ երեկ Գարեգին Գաբրիելյանը՝ Գելը, ազատվեց գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ Նախ նշենք, որ Գաբրիելյանն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2014 թվականից, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։ Դրանից առաջ՝ 2008-2012 թթ Գաբրիելյանը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին, իսկ նախկինում էլ եղել է մի քանի զորամասերի հրամանատարներ։ Սակայն մեզ հայտնի են դարձել այլ ուշագրավ հանգամանքներ: Այսպես, վարչապետի հրամանագրով Գաբրիելյանին պաշտոնից ազատելուց ժամեր անց մեր խմբագրություն զանգահարեց ներքին զորքերի պահեստազորի սպա (որի անունը հասկանալի պատճառներով չի տրվում) և հայտնեց «Գել» մականվամբ Գաբրիելյանի՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատվելու դրդապատճառներն ու նոր աշխատանքի տեղավորման միջոցները։ Մեր զրուցակցի խոսքով՝ 2008-2012թթ Գ արեգին Գաբրիելյանը բազմիցս չարաշահել է պաշտոնեական դիրքը և մնացել անպատիժ, զրուցակցի պնդմամբ՝ վերջինս մասնավորապես ռազմական տեխնիկան մաս-մաս կտրատելով վաճառել է։ «Խոտանի տեղ ռազմական տեխնիկան, որպես մետաղե ջարդոն վաճառել է։ Եթե կհիշեք վերջին տարինեին մամուլն արնդրադարձել է Գաբրիելյանի աշխատանքից հեռացման դրդապատճառներին, գրելով որ զորքի համար նախատեսված զինտեխնիկան կրկնակի անգամ շատ է ուզել, և դա նույնիսկ վաճառել էր տեղի զենքի խանութներին, այդ ամենը ճիշտ է, բանակի շնորհիվ հարստացած պաշտոնյա է Գելը։ Եթե որոշները տուշոնկա են գողացել բանակից, Գելը զինվորի փամփուշտն է տարել ու վաճառել պարսիկներին, մեր զրահատեխնիկան է մաս-մաս կտրատել ու մետաղե ջարդոնի տեղ վաճառել»,- ասում է մեր զրուցակիցը։ Թերևս սա էր պատճառը, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ իմանալով Գաբրիելյանի օրինազանցությունների մասին բավարարվեց միայն նրան աշխատանքից հեռացնելով, սակայն ամեն ինչ այսքան հեշտ չի վերջանում։ Գաբրիելյանը 2 տարի անց նոր պաշտոն է ստանում նույն նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, այս անգամ արդեն որպես գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատար։ Այս պաշտոնը, մեր զրուցակցի խորին համոզմամբ, Գաբրիելյանը ստացել է Պարգև Սրբազանի միջնորդմամբ, քանի որ մտերիմ հարաբերությունների հետ է վերջինիս հետ։ Այսպիսով՝ 2 տարի անընդմեջ նախագահին համոզելուց հետո Պարգև Սրբազանի ջանքերը արդյունք են տալիս, և Գարեգին Գաբրիելյանը նշանակվում է վերը թվարկած պաշտոնին և շարունակում պաշտոնավարել մինչև 27.06.2018 թվականը՝ շուրջ 4 տարի։ Հետաքրքիր է, որ Նոր Հայաստանում քաղաքացիները, հավանաբար տեսնելով ուժայինների բացահայտումները, չեն խորշում իրենց ունեցած տեղեկությունները լրատվամիջոցներին փոխանցել: Մենք, իհարկե, փորձեցինք կապ հաստատել Գաբրիելյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, սակայն նա դեռևս շարունակում է լինել անհասանելի։ Պատրաստ ենք հրապարակել նաև նրա պատասխանը:

Նյութի աղբյուր՝ https://bloginfo.am

Դիտվել է 2289 անգամ

online-tv.am

Լրահոս