loading...

«Եթե ուզում ես ուսապարկդ չգողանան, Նիկոլի ուսապարկից ճարի». Տարօրինակ գողություն Երևանում. Բելառուսի Հանրապետության քաղաքացու ավտոմեքենան թալանել

11:08 28.11.2018

shamshyan.com-y  g8wum  1  /Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Բուզանդի փողոցի թիվ 13 հասցեի մոտ կոտրել են այնտեղ կայանված Honda մակնիշի 35 GV 468 համարանիշի ավտոմեքենայի դռան ապակին և ավտոմեքենայի սրահից գողացել ուսապարկը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կատավարման կենտրոն է ահազանգել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Պարգև Կարապետյանը և հայտնել, որ ուսապարկի մեջ եղել է Բելառուսի Հանրապետության քաղաքացու իր անձնագիրը, բանկային և սիմ քարտեր, բելառուսական ռուբլի և այլ իրեր:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Տարօրինակ գողը կա գողերը իրենց սև գործն անելուց հետո ավտոմեքենայի դիմապակու վրա գրություն են թողել, որում մասնավորապես գրված է եղել. «Եթե ուզում ես ուսապարկդ չկորի, կամ չտանեն, Նիկոլի ուսապարկից ճարի, սա Հայաստանն է, այստեղ դու տանն ես».
Ամբոզջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 972 անգամ

online-tv.am

Լրահոս