loading...

Facebook-ում հնարավոր կլինի ջնջել ուղարկած հաղորդագրությունները

18:25 08.04.2018

blognews.am-ը  գրում  է  Մի որոշ ժամանակ առաջ տեղեկություն էր հայտնվել, որ Ցուկերբերգի և Facebook-ի մյուս ղեկավարների՝ օգտատերերին ուղարկված հաղորդագրություններն առեղծվածային կերպով անհետացել են։
Դատելով այս ամենից պարզ է դառնում, որ սոցցանցի աշխատակիցներն ու ղեկավարները հնարավորություն ունեն ջնջելու ուղարկված հաղորդագրությունները, իսկ սովորական օգտատերերին այդ գործառույթը հասանելի չէ։
Այս իրավիճակը զայրացրել է օգտատերերին, ովքեր միանգամից անհավասարություն են զգացել։ Facebook-ից հաստատել են, որ իրենց ծառայությունն իրոք ունի նման գործառույթ, որը դեռևս հասանելի է միայն այն մշակողներին, բայց մոտ ժամանակներս այն հասանելի կլինի բոլորի համար։

Դեռևս պարզ չէ, թե ինչպես է այդ գործառույթն աշխատելու և երբ է ներդրվելու։
Նյութի աղբյուր՝ /blognews.am/

Դիտվել է 1074 անգամ

online-tv.am

Լրահոս