loading...

Գագիկ Սուրենյանը ցուրտ ձմեռ կանխատեսողների և առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսման մասին

18:11 01.10.2017

«Այն, որ ասում են՝ մի ապուշ քարը գցում է փոսը, 100 խելոք չեն կարողանում հանեն, այս անգամ այդ ապուշը դարի ցուրտ ձմեռ ժողովրդին խոստացողն է: Ով տեսնում է, դա է հարցնում:
Ժողովուրդ ջան, մեկ անգամ հերքել ենք, կրկին ենք հերքում: Հայաստանի և ընդհանրապես աշխարհի ոչ մի Հիդրոմետ ծառայությունը նման բան չի տարածել: Այդ լուրը համացանցում տարածել են ֆեյքերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
 

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 1-ին և 4-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:

Հոկտեմբերի 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ին կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Հոկտեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նյութի աղբյուր՝ http://goodtimearm.ru/

Դիտվել է 7280 անգամ

online-tv.am

Լրահոս