loading...

Գագիկ Սուրենյանը մանրամասներ է հայտնում տեղի ունեցած երկրաշարժից

19:09 16.11.2017

1in.am-ը  գչում  է  ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ ՍուրենյանըFacebook-ի իր էջում տեղեկացնում է,որ սույն թվականի նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով` 19:48-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15 և արևելյան երկայնության 47.10 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/2246185.html

Դիտվել է 2643 անգամ

online-tv.am

Լրահոս