Գառնիում դանակահարել են 54-ամյա հորն ու 20-ամյա որդուն. Shamshyan.com
16:58 20.08.2018
Օգոստոսի 18-ի երեկոյան, «Գառնի» առողջության կենտրոնից Գառնիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել 54-ամյա Աշոտ Աբելյանին եւ 20-ամյա Մանուել Աբելյանին: Ա. Աբելյանը ստացել է «աջ ազդրի վերին երրորդականի կտրած արյունահոսող վերք», իսկ Մ. Աբելյանը «կրծքավանդակի, որովայնի եւ աջ բազկի ստորին երրորդականի կտրած վերք» վնասվածքներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիրավորները գտնվում են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն, ծանր ախտորոշմամբ:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Կոտայքի ոստիկաններն ու քննիչները՝ մարզի ոստիկանապես Ա. Հովհաննիսյանի և քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում պարզել են Ա. և Մ. Աբելյաններին դանակահարած անձի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Ղազարյանն է, ով այս պահին որոնվում է իրավապահների կողմից: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորները հայր ու որդի են. Մանուելի եղբայրը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության ծառայությունում՝ որպես օպերլիազոր: Գյուղում Աբելյանների ընտանիքը մեծ հարգանք է վայելում, միշտ սատար են կանգնել սոցիալապես անապահով ընտանիքներին, շատ դեպքերում էլ իրենց խանութում սոցիալապես անապահով բնակիչները գնումները կատարել են անվճար: Նրանց տատն էլ՝ տիկին Կիման, ՀՀ վաստակավոր բժիշկ է եղել ու բազմաթիվ կյանքեր է փրկել: Գյուղի բժշկական կենտրոնն էլ կրում է տիկին Կիմայի անունը:
Ամբողջականհոդվածը կարդացեք այստեղ՝ http://shamshyan.com
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Մեր ջուրը կտրում են, տալիս Հովիկ Աբրահամյանին ու Ալիկ Սարգսյանին. բողոքի ակցիա . ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
-
Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը մեղադրանք առաջադրվեց . news.am
-
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել. երբ կհեռարձակվի այն. ArmLur.am
-
Քոչարյանի գործով դատավորը կանխակալ վերաբերմունք է ունեցել. Մարտի 1-ի գործով 9 մեղադրական դատավճիռ ունի կայացրած. ՀՔԾ պետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ. factor.am
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 100 օրվա ընթացքում լուծվել է հիմնական խնդիրը. Նիկոլ Փաշինյան. armlur.am
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին հարցաքննվե՞լ է. /armlur.am
-
Պայմանավորված խաղերը բացառվելու են. Արթուր Վանեցյանը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորելու մասին. armlur.am
-
Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետը մանրամասնում է. armlur.am
-
Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Արփիի հորինած երգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. asekose.am
-
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել. /168.am
-
ԱԱԾ աշխատակիցները այցելել են Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գործարան .azatutyun.am
-
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը
-
Տեսահոլովակի Պրեմիերա. Մարտին Մկրտչյան՝ «Ասա ընկերդ ով ա»
-
Աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք»-ը տուգանվեց 12 մլն դրամով . azatutyun.am
-
Պավլիկ Մանուկյանը վերահաստատել է իր աղմկահարույց հայտարարությունը ոստիկանի սպանության վերաբերյալ. azatutyun.am
-
Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պատգամավորների միջնորդությունը . news.am
-
Mercedes-ը բախվել է CPS բենզալցակայանին. հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է բենզալցակայանի ամբողջ տարածքով. shamshyan.com
-
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Niva-ն ու КамАЗ-ը. կան զոհեր. shamshyan.com
-
«VARDA» գիշերային ակումբի տնօրենը ձերբակալվել է սպանության կասկածանքով..ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com/
-
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում օգոստոսի 7-11-ը. hraparak.am