loading...

Գավառում իր զոհին սպանելուց հետո ճիվաղը թալանել է նրան, իսկ հետո այրել դին ու թաղել աղբանոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

15:50 10.03.2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի բնակիչ՝ 49-ամյա Միշա Մխիկյանի նկատմամբ հարուցվել է ոչ միայն ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, այլև 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննության ընթացքում քննչական բաժինը պարզել է, որ Մ. Մխիկյանը Գավառ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 55-ամյա Հայրապետ Հերգնյանին սպանելուց հետո իրեն պատկանող ВАЗ 2121 մակնիշի 67 AV 700 համարանիշի ավտոմեքենայով դին տեղափոխել, այրել ու թաղել է, իսկ սպանելուց հետո գաղտնի հափշտակել է սպանվածի մոտ գտնվող 900 հազար դրամը, 300 ԱՄՆ դոլարը, որից 180 հազար դրամը թաքցրել է իր տանը, իսկ 864 հազար դրամը ծախսել է Երևան քաղաքում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 8-ին Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանը միջնորդություն էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Գավառի դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի բնակիչ՝ 49-ամյա Միշա Մխիկյանի նկատմամբ։ Վերջինս կասկածվում էր Գավառ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 55-ամյա Հայրապետ Հերգնյանին առանձնակի դաժանությամբ սպանելու, դին այրելու և աղբանոցում թաքցնելու մեջ։ Այս տարվա մարտի 4-ին սպանվածի կինը դիմել էր Ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ ամուսինը վերջին անգամ իր հետ հեռախոսազրույց էր ունեցել ժամը 15։00-ի սահմաններում և հայտնել էր, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում և քիչ հետո կհասնի տուն, սակայն այդպես էլ ամուսինը տուն չէր եկել, իսկ ավելի ուշ նրա ձեռքի հեռախոսահամարը դարձել էր անհասանելի։ Հաջորդ օրը փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 1412 անգամ

online-tv.am

Լրահոս