loading...

Գիտնականները զգուշացնում են խռմփոցի մահացու վտանգավորության մասին. 1in.am

16:27 29.11.2018

Մյունխենի համալսարանի գիտնականները համրում են, որ թե տղամարդիկ, թե կանայք, ովքեր քնելիս խռմփացնում են, կարող են լուրջ խնդիրներ ունենալ սրտանոթային համակարգի հետ:
Մյունխենի համալսարանի գիտնականները համրում են, որ թե տղամարդիկ, թե կանայք, ովքեր քնելիս խռմփացնում են, կարող են լուրջ խնդիրներ ունենալ սրտանոթային համակարգի հետ:
Խռմփոցը չբուժելու դեպքում այն կարող է վերածվել վտանգավոր հիվանդության՝ օբստրուկտիվ ապնոեի, որի դեպքում քնած մարդու մոտ պարբերաբար լինում է շնչառության կանգ, ինչը հանգեցնում է թթվածնային քաղցի: Այսպիսի պայմաններում մեծանում են մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկերը՝ սրտամկանի ինֆարկտ, շաքարային դիաբետ, հիպերտոնիկ հիվանդություն և որ ամենավտանգավորն է՝ հանկարծամահություն քնած ժամանակ:

Բացի վերոնշված վտանգավոր բարդություններից, քնի նման խանգարումը չի թողնում, որ օրգանիզմը լիարժեք հանգստանա և նման մարդկանց մոտ առաջանում է քնի դեֆիցիտ և դրանով պայմանավորված՝ խրոնիական հոգնածություն, քնկոտություն, հիշողության անկում:
Նյութի աղբյուր՝ https://www.1in.am/

Դիտվել է 565 անգամ

online-tv.am

Լրահոս