loading...

Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները կվերանան. «Փաստ»

16:49 22.05.2018

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու մեխանիզմներ առաջարկելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԲ նախագահն ընդգծեց, որ այս պահին կառավարության հետ համատեղ գործընթացներ են իրականացնում: «Դրա համար որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն: Վարչապետն արդեն հանձնարարականներ տվել է համապատասխան մարմիններին, շատ արագ կտեսնեք արձա­ գանքը: Կլինեն օրենսդրական բարեփոխում­ ներ, որոնց արդյունքում այդ տույժ-տուգանքները կվերանան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ջավադյանը: Արթուր Ջավադյանը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև բյուջետային տարբեր մեխանիզմների միջոցով գյուղատնտեսության ոլորտին աջակցելու մասին` ընդգծելով, որ խոսքը սուբսիդավորման մասին է: «Վարչապետը նաև ասաց, որ հնարավոր է ստեղծել նոր իրավիճակ, ավելի շատ հարկեր հավաքել և դրա հաշվին գյուղացիների վրա եղած բեռը թեթևացնել»,մանրամասնեց Ջավադյանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյա­նը կառավարության վերջին նիստում անդրադարձավ գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու հարցին` ընդգծելով, որ հարցը քննարկել է ԿԲ նախագահի հետ և հանձնարարել է դրանք վերացնելու մեխանիզմներ առաջարկել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիտվել է 465 անգամ

online-tv.am

Լրահոս