loading...

Գյումրիում 27-ամյա կին վարորդը Toyota Vitz-ով վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջը, 13-ամյա և 4-ամյա երեխաներին

19:26 12.10.2017

shamshyan.com_ը  գրում  է Վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի բնակիչ, 27 ամյա Սաթենիկ Կիրակոսյանը իր վարած Toyota Vitz մակնիշի 34 NN 059 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչներ, 40-ամյա Լիլիա Ռուբենյանին, 13-ամյա Լյուդմիլա Ավագյանին և 4-ամյա Անյուտա Գրիգորյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Լ. Ավագյանն ու Ա. Գրիգորյանը տեղափոխվել են Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, իսկ Լ. Ռուբենյանը՝ Գյումրիի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել բժիշկները, իսկ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները, դեպքի վայրում հավաքվածները կատակելով՝ ասում էին. «Գիշերային թիթեռիկը հիմա դեպքի վայրից կճողոպրի, սակայն ում նկատի ունեին՝ այդպես էլ մնաց անհասկանալի»: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամաատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ  ԿԱՐԴԱՑԵՔ  ԱՅՍՏԵՂ՜ http://shamshyan.com

Դիտվել է 964 անգամ

online-tv.am

Լրահոս