loading...

Գյումրիում տեղի ունեցած սպանությունների մանրամասները. ՏԵՍԱՆՅՈՒԹ. armlur.am

13:49 18.05.2018

Գյումրիում նախօրեին սպանության դեպքի մասին ArmLur.am-ին մանրամասներ է հայտնել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Սպանությունը կատարվել է Ղուկասյան փողոցում: Սպանվածների վնասվածքներից դատելով 5 կրակոց է հնչել: Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի եւ ատրճանակի: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի կերպով ձեռք բերված զենք պահելը, հատկանիշներով: Կատարվում են բազմածավալ աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կան արդեն փաստական տվյալներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ: Նախնական տեղեկություններով, սպանությանը նախորդել է կենցաղային բնույթի վիճաբանությունը: Սպանվածներից մեկը նախկինում դատապարտված է եղել սպանություն կատարելու համար: Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐ՜ https://armlur.am/807306/

 

 

Դիտվել է 3749 անգամ

online-tv.am

Լրահոս