loading...

Գնում էին ծնունդ, ասեին` շուտով երեխա են ունենալու. ամուսինները, ինչպես նաև նրանց դեռ չծնված երեխան մահացել են վրաերթից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

13:55 12.07.2017

Armtimes.com-ը գրում է.
 Գյումրիում` Վազգեն Սարգսյանի անվան փողոցում տեղի է ունեցել ողբերգական դեպք: Օպել մակնիշի 15 xx 550 պետհամարանիշերով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ամուսիններ` 23-ամյա Արփինե Մանուկյանին եւ 34-ամյա Մելսիկ Ղազարյանին: Նրանք մահացել էին`Նելսիկը Օպելի հարվածից անմիջապես հետո, կենսաբանական մահը Գյումրու բժշկական կենտրոնում էին հաստատել, իսկ Արփինեն՝ հիվանդանոցում: Բժիշկներն փորձել էին փրկել նրա կյանքը, բայց չէր հաջողվել: Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Արփինեի վնասվածքներն կյանքի հետ անհամատեղելի էին: Նա մահացել էր գիտակցության չգալով:
«Ամուսնուն մահացած են բերել, իսկ կինը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Հոգեվարքի վիճակում էր, բայց կազմակերպվել է վերակենդանացման միջոցառումներ, հիվանդը միացվել է արհեստական շնչառական ապարատին, հակաշոկային դեղորայք ենք ներարկել: Նրա մոտ առկա էր գանգուղեղային բաց վնասվածք, գանգի կոտրվածք, աջ կողերի կոտրվածք, թոքի սալջարդ, աջ բազկի կոտրվածք, կոնքի ոսկրերի ամբողջականությունն էր խախտվել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի փոխտնօրենը:
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ /armtimes.com/

Դիտվել է 10263 անգամ

online-tv.am

Լրահոս