loading...

Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև հույսը դրեց ինքն իր վրա. Նիկոլ Փաշինյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am

10:43 28.05.2018

Հայ ժողովրդի հաղթանակի բանաձևը սեփական ուժերի վրա հույսը դնելու և հաղթանակին հավատալու մեջ է: Սարդարապատի հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ամեն անգամ հայ ժողովուրդը հաղթել է, երբ որոշել է, որ պետք է հաղթի, երբ հավատացել է ինքն իրեն: «Մենք հաղթել ենք և հաղթելու ենք բոլոր այն դեպքերում, երբ որոշենք հաղթել, երբ հույսը դնենք մեր և ոչ թե ուրիշների վրա, երբ չընկրկենք որևէ դժվարության առաջ, սիրենք, անսահման սիրենք մեր հայրենիքն ու միմյանց, չփորձենք մեր ներանձնական շահերը կապել սեփական ժողովրդի ու պետության վզին, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ տեր է սեփական երկրում, ոչ թե հպատակ»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ տիրոջ այդ զգացումը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն, որպեսզի հայրենիքի յուրաքանչյուր անկյունին և հայրենակիցներին վերաբերվենք հարգանքով ու արժանապատվորեն։
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ  ԿԱՐԴԱՑԵՔ  ԱՅՍՏԵՂ՜ http://www.1in.am/2360508.html

Դիտվել է 1576 անգամ

online-tv.am

Լրահոս