loading...

Հայաստանում «զապադլոյի» մթնոլորտ է, սուտի գողական. Նիկոլ Փաշինյան. 1in.am

17:53 02.05.2017

Այսօր՝ մայիսի 2-ին, «Ելք» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Էրեբունի վարչական շրջանում: «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը և նրան ուղեկցող անձինք ընտրողների հետ զրույցում անդրադարձան աղբահանության վիճակին՝ ցույց տալով շենքերի բակում կուտակված աղբը։

«Հայաստանում աղբերի միջով քայլում են, բայց չեն կռանում վերցնում, «զապադլոյի» մթնոլորտ է՝ ասում են՝ թող ուրիշը վերցնի, մենք խի վերցնենք: Սա սուտի գողականություն է, որը կոռուպցիայի արմատներից է»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև մատնացույց արեց բակերի վիճակը, որտեղ ավտոտնակների պատճառով երեխաները խաղահրապարակներ չունեն։ «Երևանում տասնյակ բակեր կան, որտեղ հրշեջ մեքենան աշխատելու հնարավորություն չունի, որոշ տեղեր նույնիսկ չի կարողանա մտնել»։

Նյութի աղբյուր՝ 1in.am

Դիտվել է 1063 անգամ

online-tv.am

Լրահոս