loading...

Հայրը հանկարծամահ է եղել. ժամեր անց հետախուզման մեջ գտնվող նրա 22-ամյա որդին փորձել է ինքնասպան լինել. shamshyan.com

19:00 27.04.2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ , արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դեռևս անհայտ պայմաններում մահացել է Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Ռաֆայել Թադևոսյանը։ Վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օրի 113 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ՝ ապրիլի 26-ին, ժամը 23։20-ի սահմաններում, Ռ. Թադևոսյանի տղան՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 22-ամյա Վահե Թադևոսյանը, գալով տուն, ով, ի դեպ, եղել է ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հետախուզման մեջ, իմանալով, որ հայրը մահացել է, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածում է ինքն իրեն՝ փորձելով ինքնասպան լինել։ Բարեբախտաբար, քաղաքացիները կարողանում են նրան օպերատիվորեն տեղափոխել Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, կայուն ծանր վիճակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Թադևոսյանը կալանավորվել էր 2016 թվականին Գեղարքունիքի մարզի «Սուրբ Վարդան» կոչվող տարածքում հանցագործություն կատարելու մեջ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com

Դիտվել է 1190 անգամ

online-tv.am

Լրահոս