loading...

Համաշխարհային աստղեր, որոնք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. Tert.am Life

12:59 25.04.2017

Tert.am Life–ը ներկայացնում է համաշխարհային մեծանուն արտիստների, որոնք Հայաստան այցի շրջանակներում գնացել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։

 

Շառլ Ազնավուր Ֆրանսահայ նշանավոր շանսոնիե, երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը շատ անգամներ է այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգելով զոհերի հիշատակը։ Նա անցած տարի ապրիլի 24–ին Հայաստանում էր և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեխակներ է դրել հավերժական կրակի մոտ։

 

Մեծանուն արտիստը 102–որդ տարելիցին չի կարողացել գալ։

 

 

 

Ջորջ Քլունի

 

Դերասան Ջորջ Քլունին առաջին անգամ Հայաստան է ժամանել 2016 թվականի ապրիլի 22–ին  Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխության շրջանակներում։ Մեծանուն դերասանը Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հավերժական կրակի մոտ ծաղիկներ դրել։

 

 

 

Սերժ Թանկյան

 

Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը շատ անգամներ է ժամանել Հայաստան։ Նրա այցի շրջանակներում նա այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

 

 

Քիմ Քարդաշյան

 

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ` Քլոե Քարդաշյանի և ամուսնու` Քայնե Ուեսթի հետ Հայաստան էր ժամանել 2015 թվականին։ Սա նրանց առաջին այցն էր Հայաստան, որի շրջանակում հեռուստաաստղը քրոջ և ամուսնու հետ գնացել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և կարմիր կակաչներ դրել հավերժական կրակի մոտ։

 

Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/

 

Դիտվել է 2218 անգամ

online-tv.am

Լրահոս