loading...

Համաշխարհային ֆուտբոլի աստղերը կհավաքվեն Հայաստանում. Արթուր Սողոմոնյան . news.am

13:00 28.03.2018

news.am-ը  գրում  է  lՀամաշխարհային ֆուտբոլի աստղերը Հայաստան կայցելեն. այդ նշանակալի միջոցառումը, ինչպես երեք տարի առաջ, կազմակերպում է մոսկվացի գործարար, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Սպասվող խաղի մանրամասները նա ներկայացրել NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ հարցազրույցում:

Պարոն Սողոմոնյան, երկու տարի առաջ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առիթով տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումից հետո Դուք չբացառեցիք Երեւանում եւս մեկ նշանակալի հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Հիմա դա իրականություն է դառնում, եւ Հայաստանում հերթական ֆուտբոլային տոնն է սպասվում: Արդեն կա՞ն հստակ ժամկետներ, երբ կարող ենք Երեւանում կրկին համաշխարհային ֆուտբոլի աստղերի տեսնել:

Այն ժամանակ ես ասել էի, որ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի հոբելյանական խաղը Հայաստանում անցկացվող վերջին ֆուտբոլային միջոցառումը չի լինի: Այն ժամանակ ինձ շատ դուր եկավ, թե ինչպես են մարդիկ ուրախանում ֆուտբոլով, ինչպես էր մարզադաշտը ցնծում: Երկար ժամանակ արձագանքներ էի ստանում այդ խաղի վերաբերյալ: Շատերը Հայաստանում կարոտում են այն ժամանակները, երբ ֆուտբոլն ուժեղ էր մեզ մոտ: Այս տարի Ռուսաստանում տեղի կունենա Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, եւ ես չէի կարող չօգտվել այդ հնարավորությունից եւ Հայաստանում ֆուտբոլային տոն չկազմակերպել: Մոսկվայում աշխարհի առաջնության ընթացքում տեղի կունենա ֆուտբոլի վետերան աստղերի մրցույթ: Մենք որոշեցինք նրանցից շատերին հրավիրել Հայաստան: Երեւանում հուլիսի 8-ին տեղի կունենա համաշխարհային ֆուտբոլի աստղերի մասնակցությամբ հանդիպում՝ Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի հավաքականների միջեւ: Ինչպես գիտեք՝ Եվրոպան եւ Հարավային Ամերիկան գրեթե միշտ հավասար են եղել նվաճած գավաթների թվով: Հիմա, Գերմանիայի շնորհիվ, եվրոպացիներն առաջ են ացնել: Բացի այդ՝ ամերիկացիները, բացի մեկ անգամից, միշտ հաղթել են իրենց մայրցամաքում, իսկ եվրոպացիները միայն մեկ անգամ են հաղթել Հարավային Ամերիկայում: Հիմա մենք ուզում ենք տեսնել, թե նրանցից ո՞րն ավելի ուժեղ կլինի Հայաստանում: Այդ հարցի պատասխանը կստանանք հուլիսի 8-ին Երեւանում:
Մանրամասները  այսըեղ՝ https://news.am/

Դիտվել է 916 անգամ

online-tv.am

Լրահոս