loading...

«Հարսանիք կանենք երեխայի ծննդից հետո». Գոհար Պարույրյանն անկեղծանում է 4 տարի Ֆելիքս Խաչատրյանի հետ ապրելու և համատեղ կյանքի գաղտնիքների մասին

16:15 11.10.2017

 Tert.am Life–ն առաջինն է իր ընթերցողներին հայտնել, որ ռեփեր, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանն ու նկարչուհի Գոհար Պարույրյանը ծնողներ կդառնան։ Զույգն արդեն 5 տարի է` միասին է, սակայն հարաբերությունների մասին ո՛չ Ֆելիքսը, ո՛չ Գոհարը չեն խոսել։ Գոհարը բացառություն է արել Tert.am Life–ի համար և այս տարիների ընթացքում առաջին անգամ խոսել Ֆելիքսի հետ համատեղ կյանքի մասին։ Ի դեպ, Գոհարի հետ երեխա ունենալու մասին խոսելիս նա դեռ չգիտեր, որ բալիկի է սպասում։
 
–Գոհար, 5 տարի է` դու և Ֆելիքսը միասին եք, հիմա արդեն պատրա՞ստ եք երեխա ունենալ։
 
–Այո։ Երեխան  կլինի մեր ամենամեծ ստեղծագործությունը։ Պետք է երկուսիս կյանքն էլ նվիրենք նրա դաստիրակությանը, որովհետև չենք ընդունում, երբ երեխա են ունենում ունենալու համար։ Չենք ուզում ուղղակի երեխա ունենալ, ուզում ենք ունենալ մեկը,  որը կմեծանա և կդառնա կարևոր ինչ–որ մեկը։
–Առաջին հայացքից Ֆելիքսը բարդ և փակ մարդ է։ Քեզ համար բա՞րդ է իր հետ։
 
–Շատ բարդ է, միաժամանակ, շատ հեշտ։ Մի պատ ունի, որը եթե կարողանաս անցնել, հավերժ իր ընկերն ես, հարազատ մարդ։ Մեզ մոտ այդ պատը երբեք չի եղել, սակայն սկզբնական փուլում շատ ավելի դժվար էր, որովհետև չէի կարողանում հասկանալ` ինչ տեսակի մարդ է։
 
Ֆելիքսը ստեղծագործող մարդ է նաև առօրյայում։ Երբեք չի լինում նստի ու այլ տղամարդկանց պես ինչ–որ բան պահանջի։ Անընդհատ ստեղծագործական փնտրտուքի մեջ է։ Իրեն պետք է ճիշտ մոտենալ և չխանգարել։ Մենք համեմատում ենք, որ ինքն իմ ձյան փաթիլն է, իրեն պետք է այնպես պահեմ, որ չհալչի։ Հենց այդպես չեղավ, մենք իրար հետ չենք լինի, կնշանակի` ինչ–որ բան ես եմ սխալ արել, ինչ–որ բան` ինքը։
 
Մենք նույն կողմ ենք նայում, նույնն ենք։ Մեկ–մեկ Ֆելիքսն ասում է` այնքան նույնն ես դարձել, որ  դու ես եմ, ես` դու։ Դա նաև երգում է ներառել։
 
–Իր համար է՞լ է նույնքան բարդ ու պատասխանատու քո մասին հոգ տանելը։
 
–Ինքն իմ մասին այնքան լավ է հոգ տանում։ Մարդիկ կարծում են, որ Ֆելիքսին ճանաչում են և մտածում են, որ ինքը սառը, վատ տղամարդ է, բայց ինքն ընդհանրապես այդպիսին չէ։ Ինքը լավագույն ամուսինն է։ Շատ ուշադիր է իմ հայացքից, անգամ, կարող է հասկանալ ամեն ինչ։ Կարիք չկա, որ ես իրեն ինչ–որ բառ ասեմ։ Միանգամից հասկանում է` ինչ է պետք։
 
Դա է պատճառը, որ 5 տարի է` մենք միասին ենք, որովհետև ինքը երբեք այդքան երկար հարաբերություններ չի ունեցել։ Իր ամենաերկար հարաբերությունները տևել են 2 տարի, թեև շուտով 40 տարեկան է դառնում։
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://life.tert.am

Դիտվել է 855 անգամ

online-tv.am

Լրահոս