loading...

Հարսանիքի ժամանակ գազի պայթյունի հետեւանքով մոտ 20 մարդ է զոհվել

16:21 18.02.2018

news.am-ը գրում  է  Հնդկաստանի հյուսիսարեւմտյան մասում հարսանյաց հանդեսի արարողության վայրից ոչ հեռու գազի բալոնի պայթյունի հետեւանքով 18 մարդ է զոհվել, հայտնում է India Today պարբերականը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

Պատահարը տեղի է ունեցել նախօրեին Ռաջասթհան նահանգի Բեավար քաղաքում: Պայթյունի հետեւանքով շենքը, որտեղ տեղի էր ունենում արարողությունը, փլուզվել է: Պատահարից հետո փրկարար ծառայությանը հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 9 մարդու, կիրակի մասնագետները դուրս են բերել եւս 9 զոհի մարմինները:

Տեղի ունեցածի հետեւանքով 18 մարդ էլ մարմնական վնասվածքներ է ստացել, որոնցից 6-ին արդեն հիվանդանոցից դուրս են գրել, 5-ի վիճակը կրիտիկական է: Ինչպես հայտարարել է տեղական վարչակազմի ներկայացուցիչը, 2 մարդ դեռեւս կարող է գտնվել փլատակների տակ, որոնման գործողությունը շարունակվում է:
Նյութի աղբյուր՝ https://news.am/

 

Դիտվել է 4585 անգամ

online-tv.am

Լրահոս