loading...

Հասանելի և շատ պարզ միջոց, որը 87 %-ով կանխում է մազաթափությունն ու նպաստում է մազերի աճին. med.tert.am

18:44 05.05.2017

Tophealthylife.com-ը ներկայացրել է  կարմիր սոխի օգնությամբ մազաթափությունը կանխող և մազերի աճին նպաստող դեղամիջոց: Մազերի աճի արագությունը կախված է գեներից, սակայն տարբեր արտաքին և ներքին գործոններով պայմանավորված` մազերը հաճախ արագ չեն աճում:
Այս պարագայում օգտակար են տնական դեղամիջոցները, որոնց պատրաստման բաղադրատոմսն անցել է սերնդից սերունդ:  Կարմիր սոխով տարբերակը բավականին արդյունավետ է: Այն կիրառվում է նաև հոլիվուդյան բազմաթիվ աստղերի կողմից:

Հետազոտություններով պարզվել է, որ կարմիր սոխը 87 %-ով կանխում է  մազաթափությունը: Մազերի որակի բարելավումը զգացվում է մեկ ամսից: Կարմիր սոխը հարուստ է ծծումբով, որը նպաստում է կոլագենի արտադրությանը, ինչն էլ  խթանում է մազերի աճը: Սոխի հյութը օգտակար է գլխամաշկի արյան շրջանառությունը կարգավորելու համար:

Սոխի հյութով դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է 2-4 սոխ լվանալ, կտրատել  և ճզմել` քամելով հյութը: Կարելի է հարել հյութաքամիչով: Ստացված հյութին պետք է ավելացնել 1 թեյի գդալ մեղր և լավ խառնել:  Այնուհետև անհրաժեշտ է մերսել գլխամաշկը  այս հեղուկով մի քանի րոպե և թողնել այդպես 15-30 րոպե: Եթե  չեք շտապում, կարելի է թողնել  մինչև 1 ժամ:  Այնուհետև պետք է սովորականի պես լվանալ  մազերը: Այս գործընթացը  պետք է կրկնել  ամսական 2-3 անգամ:
Նյութի աղբյուր՝ http://med.tert.am/

Դիտվել է 5271 անգամ

online-tv.am

Լրահոս