loading...

Հենրիխ Մխիթարյան. Այս գավաթը նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին, բոլոր հայերին

18:24 25.05.2017

Եվրոպայի լիգայի նորընծա գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան գրառումով մեկնաբանել է հաղթանակը Ստոկհոլմում:

«Չափազանց ուրախ եմ այս հաղթանակին: Այս գավաթը նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին, բոլոր հայերին»,- գրել է հայ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հիմնական ժամանակում 2:0 հաշվով հաղթել է Ամստերդամի «Այաքսին»: Գոլերը խփել են ֆրանսիացի Պոլ Պոգբան եւ Հենրիխ Մխիթարյանը:

Նյութի աղբյուր՝ NEWS.am Sport

Դիտվել է 506 անգամ

online-tv.am

Լրահոս