loading...

Հերթական բռնությունը Գավառում. սկեսուրը դաժանորեն ծեծել է հարսին, գլուխը հարվածել սանհանգույցի պատին

14:14 04.05.2017

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ, 64-ամյա Գոհարին մեղադրանք է առաջադրվել հարսին դաժանորեն ծեծելու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ տարեց կինը որդուն ՌԴ արտագնա աշխատանքի ճանապարհելու նպատակով ամուսնու հետ միասին գնացել է նրա բնակարան: Այստեղ նա անձնական անբարյացակամ հարաբերությունների և կենցաղային հարցերի պատճառով վիճաբանել է հարսի հետ եւ ծեծել նրան. Հարսի մազերը հավաքել է բռի մեջ և մի քանի անգամ գլուխը հարվածել է սանհանգույցի պատին, ապա ճանկռել է դեմքը, այնուհետև մազերը բռի մեջ հավաքած քարշ տալով տարել է ննջասենյակ, գցել հատակին:
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ գործն արդեն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Նյութի աղբյուր՝ //news.am/

Դիտվել է 5237 անգամ

online-tv.am

Լրահոս