loading...

Հեշտ ծննդաբերելու համար անհրաժեշտ է․․․ Գինեկոլոգը բացահայտել է գաղտնիքը

15:03 12.07.2017

pressmedia.am- ը գրում է.  Կնոջ առողջությունն անհրաժեշտ է պահպանել․ չէ՞ որ առանց առողջության երջանիկ ընտանիք չի կազմվի։ Բոլորս հիանալի գիտենք, որ փոքր կոնքի օրգանները պետք է տաք պահել, պահպանել անձնական հիգենիայի կանոնները, անկանոն սեռական կյանք չվարել և այլն, և այլն։ Սակայն մի կարևոր պահ կա, որը վրիպում է շատ կանանց աչքից։

Խոսքը ձգունակության, իսկ ավելի ստույգ՝ լարան (шпагат) նստելու ունակության մասին է։ Այս վարժությունն անչափ կարևոր է կնոջ առողջության համար։ Համենայնդեպս, այդպես են պնդում գինեկոլոգները։

 

Որքան արագ պիտի լարան նստել

Ձեզ շահագրգռելու համար կպատմենք՝ ինչու է օգտակար ամեն օր ձգունակության վրա տքնելը։ Հավատացեք, օգուտն իսկապես զգալի  է։

Լարան նստելու օգտակարությունը

1․ Ամենակարևորը՝ լարան նստելն օգնում է դաշտանային փուլի կարգավորմանը։

2․ Կանխում է փոքր կոնքի օրգանների իջեցման հավանականությունը։

3․ Ապացուցված է, որ լավ ձգունակություն ունեցող կինն ավելի հեշտ է բեղմնավորվում, ինչպես նաև նվազ ցավոտ է ծննդաբերում։

4․ Այս վարժությունը կատարելիս բարելավվում է փոքր կոնքի օրգանների, որովայնախոռոչի արյան շրջանառությունը։ Դա հիանալի կանխարգելիչ է միզասեռական համակարգի օրգանների հիվանդության դեմ՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում։

5․ Խոչընդոտում է երակների վարիկոզային (հանգուցավոր) լայնացումը։

6․ Բարելավվում է իմունային համակարգի աշխատանքը։ Ինչպես տեսնում եք՝ լարան նստելու օգուտն իսկապես մեծ է։ Մի կարծեք, թե դա միայն երիտասարդներին է հասու։ 40, 50 և անգամ 60 տարեկանում էլ մարդը ընդունակ է լարան նստելու։ Կարևորը, որ ձգունության պահին կտրուկ շարժումներ չանեք  և չշտապեք։ Արդյունքի հասնելու համար պիտի ուղղակի ամեն օր կատարել  ձգունության սովորական  վարժությունները։

Ձգունակության վարժություններ

1․ Սկզբում, մկանները բացելու համար, սովորական նախավարժանք կատարեք։

2․ Մի ոտքը ծալեք այնպես, որ ոտքը հատակի համեմատ ուղղահայաց լինի։ Մյուսը հետ տարեք ու ձգեք։ Ձեռքի ափերով հենվեք հատակին՝ ծալված ոտքի ներբանի երկու կողմերով, գլուխն անպայման ուղիղ պահեք ու առաջ նայեք։ Նման դիրքով մոտ մեկ րոպե մնալով՝ կարող եք մի քիչ զսպանակվել՝ շեքի շրջանում լարելով կանները։ Նույնը կատարեք մյուս ոտքով։

3․ Այս դիրքը վերոշարադրյալի տրամաբանական շարունակությունն է։ Ուղղեք մարմինը, մեջքը հետ տարեք, ձեռքերը վեր բարձրացրեք։ Ձգվեք հնարավորինս վեր, ափերը միացնելով և ուսերն ուղղելով։ Այս դիրքով մնացեք մոտ մի րոպե։ Այս վարժությունը ծշատ օգտակար է ողնաշարի համար։ Փոխեք հենման ոտքը և նույնը կրկնեք։

Ելման դիրքի եկեք. մի ծունկը ծալեք և առաջ եկեք, մյուս ոտքը հետ տարեք։ Ձեռքի ափերը հենեք հատակին՝ արմունկներով՝ դուրս։ Կրծքավանդակը դեպի հատակը ձգեք՝ փորձելով այնպես անել, որ այն զուգահեռ լինի հատակին։ Ամեն անգամ արտաշնչելիս ավելի ցած կռացեք։ Նույնը կրկնեք մյուս ոտքով։

 

5. Նախորդ դիրքը պահպանելով՝ ձգտեք կրծքավանդակով և կզակով հպվել հատակին։

6․Եզրափակիչ դիրքը՝ երկայնակի լարան կամ դրա՝ ձեզ համար առավելագույն հնարավոր տարբերակը։

Կանոնավոր մարզումներն օրեցօր ձեր մարմինն ավելի ճկուն կդարձնեն, կսկեք ձեզ ավելի լավ զգալ։
Նյութի աղբյուր՝ http://pressmedia.am/?p=52489&l=am

Դիտվել է 5214 անգամ

online-tv.am

Լրահոս