loading...

Հնդկաստանում սիրված և ճանաչված դերասանուհի Անանդին (Պրատյուշի Բաներջի) ինքնասպան է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:52 16.11.2017

Հայտնի հնդկուհի դերասանուհի Պրատյուշի Բաներջին, ով Հայաստանում  հայտնի է, որպես Անանդի՝ «Հարսիկը» հեռուստասերիալից, ինքնասպան է եղել:
Դերասանուհին վերջ է տվել կյանքին 24 տարեկան հասակում : Նրան իր տանը կախված գտել է ամուսինը՝ հայտնի դերասան 47-ամյա Ռախուլ Սինխը: Նա աղջկան հիվանդանոց է հասցրել, բայց արդեն ուշ է եղել: 
Պրատյուշաի ինքնասպանությունը շոկի մեջ է գցել նրա երկրպագուներին և իրական զայրույթ է առաջացրել: Նրա մտերիմներից մեկն ասում է, որ Պրատյուշան շատ ուրախ և կյանքով լեցուն աղջիկ էր: Նա շատ երջանիկ է եղել և մեծ սիրով սպասելիս է եղել իր հարսանիքին:
Պրատյուշաի ընկերուհու պնդմամբ` չկար այնպիսի պատճառ, որի համար նա կարող էր նման քայլի դիմել, սակայն դերասանուհու ծնողները այլ բան են վկայում և ամեն ինչում մեղադրում են նրա ամուսնուն՝ Ռախուլին: 
Պրատյուշայի մայրն ասում է, որ աղջիկն իր հետ էր ապրում, բայց տեղափոխվեց ընկերոջ տուն նրա պնդմամբ, իսկ մահից երկու օր առաջ զանգահարել էր ծնողներին և ասել, որ իր կյանքում ծանր շրջան է սկսվել: Դերասանուհու մոր պնդմամբ հենց Ռախուլն է իր աղջկան դրդել այդ քայլին: Հայտնի է, որ աղջիկը հղի եղել ընկերոջից այն ժամանակ, երբ ինքնասպան է եղել:
Ինչևէ. Ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչն է իրականում դրդել դերասանուհուն նման քայլի, բայց բոլորս էլ կիսում ենք կորստյան ցավը:
Նյութի աղբյուր՝ http://orer.news/?p=327376&l=am

Դիտվել է 21194 անգամ

online-tv.am

Լրահոս