loading...

Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը մեղադրանք առաջադրվեց . news.am

12:00 20.08.2018

news.am  Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը՝ Ամբիկ Գեւորգյանին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Ամբիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գեւորգյանի անվամբ ձեւակերպված՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք:

Ստացված տվյալների հիման վրա օգոստոսի 6-ին եւ 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների եւ ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք եւ ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գեւորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: Վերջինն ավելի ուշ կալանավորվել է:
Նյութի աղբյուր՝ https://news.am

Դիտվել է 506 անգամ

online-tv.am

Լրահոս