loading...

Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով . news.am

13:31 08.09.2018

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ քրեական գործ է հարուցվել 2 հոդվածներով։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ  լարտավական ծառայությունց։

Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է ՔՕ 309 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ ՔՕ 310 հոդվածով՝ ձեռնարկատաիրական գործունեությանը ապօրինի մասնակցելը։
Նշենք, որ այս հոդվածներով առաջադրված մեղադրանքները որեւէ առնչություն չունեն Մարտի 1-ի գործի հետ։

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ «Ավազահատիկ» ընկերության տնօրենը հաղորդում էր ներկայացրել իրավապահներին, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, պարզվել է, որ 2000 թվականին հիմնադրված ընկերությունն Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ՝ ներգրավելով վարկային միջոցներ, կատարել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, ձեռք է բերել ավազի լվացման և մաղման հոսքագծեր։ Սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի, ընդ որում, բաժնեմասերի 60 տոկոսը պահանջել են ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։

Ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները։

Քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ՝ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար ներկայացուցիչների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև՝ նրանց կողմից խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ, որոշում է կայացվել քրեական գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։

Հիշեցնենք, որ այսօր Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որ իրեն հրավիրել են ՀՔԾ հարցաքննել են վկայի կարգավիճակում, այնուհետեւ մեղադրանք առաջադրել։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

«Զավեշտալի է, երբ ոչ ականջահաճո հարցազրույցից հետո մարդուն հրավիրում են ՀՔԾ, ակնհայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն: Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու»,- գրել է նախկին վարչապետը։
Նյութի աղբյուր՝ https://news.am

Դիտվել է 549 անգամ

online-tv.am

Լրահոս