loading...

Ինչ ճակատագիր է սպասվում «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին

15:31 26.05.2018

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարն իր թողարկման առաջին իսկ օրվանից ոչ միանշանակ է ընդունվել հասարակության կողմից:

Անթիվ եմ այն բոլո բողոքները, որոնք հնչել են այս հաղորդման հասցեին: Քիչ չեն նաև գովեստի խոսքերը, որոնք հիմնականում հենված են տվյալ հաղորդման բարեգործական մասի վրա:

Հաշվի առնելով նորանշանակ նախարարի տրամադրվածությունը, կրթական ոլորտի ու առհասարակ գռեհիկ ու դեգրադացման տանող հաղորդաշարերի, սեիալների կտրուկ դեմ լինելը, հնարավոր է, որ հերթը նաև այս հաղորդմանն էլ հասնի, քանի որ հեռուստադիտողների, թերևս, գերակշռող հատվածը՝ հենց նման որակումներ է տվել վերջինիս:

Հիշեցնենք նաև, որ իր ելույթներից մեկում Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել է տվյալ հաղորդմանը.
«Ազգային ողբերգություն է, երբ որ մարդը չի գիտակցում, որ չի կարելի գալ և եթերում պատմել քո ու երեխայիդ, ամուսնուդ, զոքանչիդ և կիսուրիդ հետ հարաբերությունների մասին». - ասել է Փաշինյանը:
Նյութի  ազբյուր՝ http://www.info24.am/?p=7380&l=am

Դիտվել է 3764 անգամ

online-tv.am

Լրահոս