loading...

ԻՆՉ Է ՇԱՆ ՏԱՐՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆՆԵՐԻՆ

16:26 05.12.2017

Խոյ
Խոյին եւ Շանը միավորում է հավատարմությունն ու իդեալիզմը։ Խոյի պոզիտիվ բնավորությունն օգնում է նրան դուրս գալ տագնապից, որը բնորոշ է Շանը, այդ պատճառով էլ տարին խոստանում է ընդհանուր առմամբ լինել  ուրախ եւ էներգետիկ։ Շունը, իր հերթին, կիսվելու է սթափ մտածելակերպով ու գործերի հանդեպ բարեխիղճ վերաբերմունքով. ձեզ սպասվում է բավականին բարդ աշխատանք, որը հոյակապ արդյունքով է ավարտվելու եւ ֆինանսական հաջողությունների բերելու։ Ստիպված եք լինելու որոշում կայացնել եւ արագ, սակայն չափված գործել։ Շատ էմոցիաներ կառաջացնեն զուգընկերոջ հետ հարաբերությունները. փորձեք հասկանալ նրա արարքները, եթե անգամ դրանք կարող են հիասթափեցնող լինել։ Բոլորն էլ թերություններ ունեն, սակայն արդյունքում իրար հավատարիմ կմնաք։

Ցուլ
Տարվա ընթացքում իրադարձություններն արագ ու կառուցողական կզարգանան։ Զբաղվելու եք այն գործերով, որոնցում կա մեծ իմաստ։ Կարող եք գլուխ հանել ցանկացած դժվարությունից, եթե շրջապատից հեռացնեք մարդկանց, ովքեր հակված են ագրեսիվ քննադատության։ 2018-ին ցուլերին սպասվում է վառ սիրավեպ։ Սերը ցուլին գերզգացմունքային է դարձնում. դուք փաղաքշանքի կարիք ունեք։

Երկվորյակներ

Իրենց կենդանի բնավորությամբ երկվորյակներին դժվար է լինում Շան տարում։ Այս տարին էլ փոփոխական է լինելու. փուլեր՝ լի էներգիայով, որոնք կարող են փոխվել այն պահերով, երբ պարզապես կցանկանաք նստել լռության մեջ եւ տխրել։ Գործում հնարավոր են իրավիճակներ, երբ դուք սկսեք գտնել ոչ թե արդյունավետ լուծումներ, այլ շրջապատի պաշտոնական  հաստատումը ստանալ, կամ կշտապեք օգնության դիմել՝ մոռանալով սեփական հետաքրքրությունների մասին։ Սակայն, այնուամենայնիվ, երկվորյակների համար այս տարում կարեւոր է լինելու սիրելիի հետ հարաբերությունները։

Խեցգետին

Նուրբ Խեցգետին եւ զգայուն Շուն. սա ամենահարմոնիկ համակցություններից է։ Նոր տարին լի կլինի նոր մարդկանց հետ շփումներով. դուք համբերատար, ուշադիր կլինեք եւ ձեզ կհաջողվի հասկանալ շրջապատին, սակայն երբեմն ստիպված կլինեք թաքցնել զգացմունքները։ Նոր ծանոթությունները կօգնեն կարիերայում առաջ գնալ։ 2018-ին կհանդիպեք այն մարդուն, ում կարելի է համարձակորեն անվանել «հարազատ հոգի»։ Եթե կարողանաք ազատվել առաջին կասկածներից եւ ավելի քիչ սկեպտիցիզմ դրսեւորել, այդ հարաբերությունները կարող են հետաքրքիր ապագա ունենալ։

Առյուծ

Շունը պատրաստ է դառնալ Առյուծի օգնականը։ Գալիք տարում դուք կհանդիպեք կարեւոր մարդանց եւ ճիշտ կանեք հետեւել նրանց  գործնական խորհուրդներին։ Աշխատանքում կարող են որոշ բարդ իրավիճակներ լինել. գլխավորը՝ արդար լինեք եւ չքաշեք ձեզ հավատարիմ գործընկերներին, եթե անգամ ստիպված լինեք մի կողմ դնել ձեր շահերը։

Մնացած բաներում ստիպված չեք լինի զիջուների գնալ. տարին խոստանում է լինել հաջողակ, հանգիստ եւ բեղմնավոր ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական բնագավառում։

Կույս

Գալիք տարում կույսերը պետք է կենտրոնանան  աշխատանքի վրա, որոնք սկսելու են ճնշել՝ անձնական տարածք մտնելով։ Որպեսզի բալանսի բերեք աշխատանքն ու անձնականը, ստիպված կլինեք վերակառուցել ձեր սահմանագիծը, հաղթահարել նախախնամությունները, գնալ բարդ հարցերի վերաբերյալ բաց քննարկումների, ցուցաբերել ինքնավստահություն։ Հնարավոր է՝ շրջապատում կան մարդիկ, ովքեր ելնում են ոչ թե ընդհանուր, այլ անձնական հետաքրքրություններից։ Կույսերը պետք է վերանայեն նաեւ զուգընկերոջ հետ հարաբերությունները. նա ավելի շատ պատասխանատվություն եւ հոգատարություն կցուցաբերի, եթե զգա, որ դուք վստահում եք իրեն եւ չեք փորձում վերահսկել իր ցանկացած քայլը։

Կշեռք

Դուք դուր եք գալիս շրջապատին, նրանք գնահատում են ձեր ազնվությունը, հաճելի բնավորությունը, սակայն գալիք տարում ուշադիր եղեք կոնֆլիկտային իրավիճակների հանդեպ. հնարավոր է ինչ-որ մեկը փորձի շահարկել ձեզ՝ հոյակապ գիտակցելով, որ դուք տանել չեք կարողանում վեճերը եւ ամեն ինչի պատրաստ եք դրանցից խուսափելու համար։ Ձեր դիվանագիտական բնավորությունը թույլ կտա ելք գտնել ցանկացած խճճված իրավիճակից, սակայն փորձեք չզոհաբերել ձեզ, որպեսզի արժանանանք կոլեգաների եւ ղեկավարության հաստատման։  2018-ին կհանդիպեք նույնքան հասկացող, առատաձեռն զուգընկերոջ։

Կարիճ

Էներգետիկ Կարիճի ինտուիցիան շատ լավ է զարգացած, իսկ Շնից նա կստանա այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են նպատակասլացությունն ու աշխատասիրությունը։ Այդ ամենը միասին կբարձրացնեն ձեր ընդհանուր տրամադրվածությունն ու մոտիվացիան, համարձակությունը, ինչն էլ թույլ կտա գործել հստակ՝ հասնելով նպատակներին։ Աշխատանքում կարող են լինել իրավիճակներ, երբ առաջ տանեք ձեր իրավունքները։ Այս տարին կստիպի ավելի շատ ուշադրություն հատկացնել ընկերական հարաբերություններին. փորձեք բաց չթողնել որեւէ ծննդյան տոն, թատերական պրեմիերա, ցուցահանդես կամ երեկույթ։ Անձնական կյանքում եւս դրական փոփոխություններ են սպասվում, եթե սովորեք ավելի բաց խոսել ձեր զգացմունքների մասին։

Աղեղնավոր

Արդարամիտ, իր իդեալներին հավատարիմ Աղեղնավորը եւ հավատարիմ Շունը միասին ունակ են փրկել աշխարհը։ Գալիք տարում փորձեք չգերանգնահատել սեփական ուժերը։ Սովորեք մեղմ վերաբերվել փոխզիջումներին. ձեզ կհաջողվի շատ հիասթափություններից խուսափել, եթե կարողանաք ավելի քիչ կտրուկ լինել։ Աշխատանքում պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել դետալներին։ Սիրային հարաբերություններում կարող եք թույլ տալ թեթեւամտություն. ոչ բոլոր սիրավեպերը եւ խոստովանությունները պետք է լուրջ ընդունել։

 Այծեղջյուր

Այծեղջյուրն ունակ է լինել առատաձեռն, շրջապատի հետ՝ բաց, սակայն Շունը կսովորեցնի առաջ տանել սեփական շահերը։ Ընդհանուր առմամբ այս տարին հաջողակ կլինի՝ ավելացնելով արդյունավետ արարքները։

Աշխատանքում կառաջնորդվեք պարտքի զգացումով, այլ ոչ թե նյութական հետաքրքրվածությամբ, սակայն այս անգամ ձեր ջանքերը կպարգեւատրվեն նաեւ ֆինանսապես։ Փորձեք վեճի չբռնվել երկրորդական հարցերի վերաբերյալ, մեծ բավարարվածություն կպատճառեն ոչ թե բիզնես նախագծերը, այլ մտերիմներին ուրախացնելու հնարավորությունները։ Երեւում է՝ սիրո մեջ դուք վախենում եք հայտնվել տհաճ իրավիճակում եւ թաքցնում եք զգացմունքները անտարբերությամբ։ Դրա կարիքը չկա. ձեր սիրելին գիտի եւ գնահատում է ձեր հոգին։

Ջրհոս

Երեւում է գալիք տարում պետք է գործեք չկանխամտածված իրավիճակներում, արագ հարմարվեք փոփոխվող իրավիճակներին։ Հնարավոր է՝ ստիպած լինեք լուծել որեւէ բյուրոկրատական խնդիր։ Այդ իրավիճակում ձեզ կօգնի անսպասելիությունների հանդեպ փիլիսոփայական վերաբերմունքը, ինֆորմացիայի հանդեպ պրոֆեսիոնալ մոտեցումը եւ հումորը։ Գլխավորը. Ջրհոսին սպասվում է մտերիմ մարդու հետ հարաբերությունների նոր որակ։ Դուք կայունության կարիք ունեք. ժամանակն է քայլ անել եւ պաշտոնապես հաստատել ձեր զգացմունքները։

Ձկներ

Երեւում է, որ ձեր մտքերը զբաղված են այս տարի սկսված սիրավեպով։ Սիրահարվելը միշտ է հաճելի, սակայն ուժեղ զգացմունքներին փոխարինելու են գալու հարցեր, կասկածներ, խանդ… այս անհարմար «բեռը» տանելու է գալիս հավատարիմ Շունը։ Նրա ուժեղ կողմը պրակտիկ լինելն է, որը կարող է ձեզ պետք գալ սիրային գործերում։ Զբաղվեք ձեր կյանքում ընթացող հոգսերով, նոր նախագծեր սկսեք, մի տրվեք պեսիմիզմին, ալարկոտությանը, եւ կարեւորը՝ փորձեք ենթադրություններ չանել, թե ինչպես են զարգանալու այդ հարաբերությունները։ Հնարավորության դեպքում հաճույք կստանաք սիրելիից այստեղ եւ այս պահին, իսկ մնացած հարցերն ինքնաբերաբար կլուծվեն։

Դիտվել է 5510 անգամ

online-tv.am

Լրահոս