loading...

Ի՞նչ տեղի կունենա, եթե ժամանակին չազատվես գորտնուկից. լավագույն բնական միջոցը

17:22 29.11.2018

/blognews.am/-ը   գրում  է   Հորմոնալ անհավասարակշռությունը և կենսակերպի փոփոխությունը գորտնուկների, պիգմենտացիայի, լայնացած ծակոտիների և խալերի առավել հաճախ հանդիպող պատճառներն են:

Այդ խնդիրները վերացնելու համար ուշադրություն դարձնել բնական միջոցներին, որոնք կվերադարձնեն մաշկիդ գեղեցկությունը և առողջությունը:

Իհարկե, ինչպես ցանկացած բուժումից առաջ պետք է դիմել բժշկի. հաճախ մաշկային խնդիրները կարղ են խոսել օրգանիզմում ավելի լուրջ խանգարումների մասին:

1. Գորտնուկներ
Մարդու պապիլոմա վիրուսը գորտնուկներ է առաջացնում: Այս խնդրի լուծման առավել տարածված միջոցը սառեցումը և սալիցիլաթթվի կիրառությունն է, բայց բնական միջոցները ևս գորտնուկները լավ վերացնում են:

Քնելուց առաջ գորտնուկը բանանի կեղևով սրբիր: Դա արա 2 շաբաթ, կամ մինչև գորտնուկը վերանա: Եվս մեկ լավ միջոց է թարմ մեղրը: Քնելուց առաջ գորտնուկի վրա մի քիչ մեղր քսիր և վիրակապով փաթաթիր: Բուժման ժամկետը նույնն է, ինչ բանանի դեպքում:

Կարելի է նաև գորտնուկի դեմ սխտորի հյութ օգտագործել: Հյութով օրը 2 անգամ շփիր գորտնուկը և փաթաթիր բինտով: Գորտնուկի էքսպրես վերացման համար պետք կլինի խնձորի քացախ: Դրա մեջ մի քիչ բամբակ թրջիր, դիր գորտնուկի վրա և բինտով փաթաթիր, թող գիշերը մնա: Առավոտյան պրոցեդուրան կրկնիր, արդեն մինչև երեկո հաճելիորեն կզարմանաս:

Ոչ մի դեպքում գորտնուկը չպոկես: Պետք է դիմել բժշկի, եթե գորտնուկի ներսում տարօրինակ գործընթացներ ես նկատել, օրինակ՝ բորբոքում:
2. Խալեր
Նախքան խալը հեռացնելը պետք է պարտադիր խորհրդակցել բժշկի հետ և անհրաժեշտ հետազոտություններ անցնել:

Մաշկի վնասումը կանխելու համար խալի շրջակա մասին գերչակի կամ ցանկացած այլ յուղ քսիր: Խալի վրա սխտորի հյութ քսիր և վրան պլաստիր կպցրու: Պլաստիրը խալի վրա թող օրական 4 ժամ: Պրոցեդուրան կրկնիր մինչև խնդրից լիովին ազատվելը:

Նաև կարող ես հավասար քանակի հնդյուղ և սոդա խառնել: Ստացված քսուքը քսիրր խալին և ծածկիր վիրակապով կամ պլաստիրով: Թող գիշերը մնա: Առավոտյան կոմպրեսը հանիր և այդ մասը ջրով լվա:
3. Պիգմենտացիա
Մաշկի վրայի հետքերը կարող են տարիքային լինել, կարող են նաև արևի տակ չափից շատ մնալու հետևանքով առաջանալ: Առավել հաճախ դրանք առաջանում են դեմքին, ուսերին և ձեռքերին: Այս խնդրի դեմ ամենահայտնի միջոցը կիտրոնն է: Կիտրոնի հյութի մեջ բամբակ թրջիր և օրական 2 անգամ սրբիր խնդրահարույց մասերը:

Կամ ալոեի թարմ քամած հյութը առնվազն 30 րոպեով քսիր անհրաժեշտ մասերին: Առավել լավ է դա ամբողջ գիշերվա համար անել: Պիգմենտային բծերից ազատվելու համար կարող ես նաև 1:1 հարաբերակցությամբ ծովաբողկ և քացախ խառնել: Ստացված խառնուրդը ամեն օր 15 րոպեով քսիր խնդրահարույց մասին մինչև խնդրից ամբոջովին ազատվելը: Սակայն հաշվի առ, որ այս միջոցը հարմար չէ դեմքի համար:
4. Լայնացած ծակոտիներ
Լայնացած, կեղտով լցված ծակոտիները մաքրելու և մաշկին շնչելու հնարավորություն տալու համար անհրաժեշտ է գոլորշիով փափկեցնել: Ջուրը եռացրու երիցուկի ծաղիկների հետ, եփուկը վերցրու կրակի վրայից, դեմքդ պահիր գոլորշու վրա: Միայն թե չափից շատ մի կռացիր՝ այրվածք չստանալու համար: Դրանից հետո դեմքիդ քսիր ձվի սպիտակուց՝ ծակոտիները նեղացնելու համար: Չորանալուց հետո սպիտակուցը լվա տաք ջրով և խոնավեցնող քսուք քսիր:
Նյութի աղբյուր՝ https://blognews.am/

Դիտվել է 1220 անգամ

online-tv.am

Լրահոս