loading...

Ինչից է մահացել 2.5 տարեկան գյումրեցի աղջնակը․ ծնողները բժիշկներից չեն բողոքում

15:37 13.01.2018

1in.am-ը  գրում  է  Երեկ «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2.5 տարեկան Հասմիկ Գրիգորյանը ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եղբոր դուստրն է։  Բժշկական կենտրոնից նշում են, որ երեխայի մահվան  պատճառը եղել է ոչ թե սուր շնչառական վարակը, այլ սրտի բնածին արատը: Նա մի քանի օր շարունակ գտնվել է Կարդիոլոգիայի ինստիտուտի մասնագետների հսկողության տակ:

Մեզ հայտնի դարձավ, սակայն, որ երեխան սրտի արատ չի ունեցել։ Գրիգորյանների ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրը նշեց, որ երեխան, ճիշտ է, սրտի արատ չի ունեցել, սակայն փոքր ժամանակ խնդիրներ եղել են սրտի հետ կապված, որը բուժվել է։ «Մահվան հիմնական պատճառը եղել է սրտամկանի բորբոքումը, որը առաջացել է սուր շնչառական վարակից։ Երեխան սրտի բնածին արատ չի ունեցել։ Բորբոքումը եղել է այս օրերին տարածված վիրուսի պատճառով»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ երեխան շատ լավ առողջական վիճակում է  եղել։ Ընտանիքը Ամանորը դիմավորել է արտերկրում։ Հունվարի 3-ին փոքրիկ Հասմիկը սկսել է իրեն լավ չզգալ։ Հունվարի 4-ին ծնողները երեխային տեղափոխել են Հայաստան։ Հունվարի 6-ից երեխան արդեն եղել է «Արաբկիր» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։ «Կրկնում եմ՝ երեխան ժամանակին ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ, բայց բուժվել է։ Եվ այնպես չէ, որ այդ խնդիրը բնածին արատ է եղել, որից երեխան մահացել է։ Դա ապատեղեկատվություն է։ Երեխան այս վիրուսներով է վարակվել, որի հետևանքը եղել է այն, որ երեխայի սրտամկանը բորբոքվել է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բժիշկները ամեն ինչ արել են երեխային փրկելու համար, բայց հնարավոր չի եղել։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ  ԱՅՍՏԵՂ՜ http://www.1in.am/

Դիտվել է 6257 անգամ

online-tv.am

Լրահոս