loading...

Ինչու՞ է հարկավոր կտրել ամանները լվանալու համար նախատեսված սպունգի անկյունը

16:34 06.11.2017

Ոչ վաղ անցյալում անցկացվել է հետազոտություն, որը ևս մեկ անգամ հաստատել է այն փաստը, որ ամանների լվանալու սպունգը պետք է փոխել առնվազն շաբաթական մեկ անգամ։ Նույնիսկ այն դեպքում, եթե դուք մանրակրկիտ այն լվանում եք սոդայի, քացախի կամ այլ միջոցների օգտագործումից հետո։
Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ դուք ախտահանում եք միկրոալիքային վառարանում (այո, կա այդպիսի միջոց)։ Այդ բոլոր գործընթացները չեն կարող ամբողջովին վերացնել բակտերիաների մեծ քանակությունը, որոնք հասցնում են հավաքվել սպունգի վրա օգտագործման ժամանակ։ Այդ ամենի ընթացքում նրա վրայից վերանում են բակտերիաների միայն 60%-ը: Սակայն սպունգերը անվճար չեն։ Ինչպե՞ս կարելի է դեն նետել դեռ թարմ տեսք ունեցող սպունգը, պարզապես ձեռքդ չի գնում։ Այդ իսկ պատճառով, եթե չեք կարող ստիպել ձեզ դեն նետել գրեթե նոր սպունգերը, ապա կտրեք այդ սպունգի ծայրը և այլևս մի օգտագործեք ամանները լվանալու նպատակով։
Ինչի՞ համար է պետք դա անել։ Պարզապես նրա համար, որ չխառնեք և նորից չլվանաք այդ սպունգով ամանները։

Այդ վիճակում տեսնելով սպունգը՝ դուք կհիշեք, որ այն այլևս չի կարող ձեզ ծառայել, որպես ամանները լվանալու միջոց։ Դուք կարող եք այն օգտագործել ընդհանրապես այլ նպատակներով։

Պահեք այն և օգտագործեք այն ժամանակ, երբ օրինակ հարկավոր է մաքրել աղբի դույլը, զուգարանակոնք, հեծանիվի անիվները և այլն։ Այդ դեպքում դուք այևլս չեք ափսոսի դեն նետել սպունգը, քանի որ այն իր գործը կատարած կլինի 100%-ով։
Նյութի աղբյուր՝ https://hayinfo.net/

Դիտվել է 6123 անգամ

online-tv.am

Լրահոս