loading...

Ինչու է հարկավոր սուրճի մեջ աղ ավելացնել

16:33 11.08.2017

Այո, դուք ճիշտ եք կարդացել։ Բոլորը գիտեն, որ մի փոքր շաքար և կաթ ավելացնելով՝ սուրճն ավելի համեղ է դառնում։ Բայց ի՞նչ անել, եթե խուսափում եք քաղցրի և կաթնամթերքի օգտագործումից։

Marketium.ru կայքը գրում է, որ այդ դեպքում կարող եք սուրճի մեջ աղ ավելացնել։ Զարմանալի է, բայց մի փոքր աղը կօգնի մեղմացել դառնությունը և ըմպելիքի համն ավելի նուրբ կդարձնի։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ աղին կոտրում է դառնությունը։

Այս հնարքը սուրճին անսովոր համ կհաղորդի, դուք նորովի կբացահայտեք սուրճը։ Ի դեպ, սուրճն աղով խմելն ընդունված է մի շարք շոգ երկրներում։ Հայտնի է, որ առատ քրտնարտադրության արդյունքում խախտվում է աղային հավասարակշռությունը։ Այդ պատճառով ամառային շոգ օրերին մի փոքր աղը սուրճի մեջ ավելացնելը կօգնի ձեզ։

Մի փորձեք այս հնարքը կիրառել լուծվող սուրճի դեպքում։

Նյութի  աղբյուր՝  168.am-ը

Դիտվել է 2626 անգամ

online-tv.am

Լրահոս