loading...

Ինքնասպանություն Երևանում. 39-ամյա տղամարդը Դավիթաշենի կամրջից ցած է նետվել. ահա թե ինչն է եղել պատճառը ՏԵՍԱՆՅՈՒԹ

13:15 11.11.2017

shamshyan.com-ը  գրում է  /Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում մի քաղաքացի Դավիթաշեն կամրջից ինքնասպանություն է գործել՝ իրեն ցած նետելով։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության թիվ 21 բուժբրիգադը։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 13 հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատը։ Տեղում են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Վելյանի գլխավորությամբ։ Այս պահին ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրշա Ամիրխանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ քանի որ դին հայտնաբերվել է Արաբկիր վարչական տարածքում, ապա դեպքի վայր են ժամանում Ոստիկանության Արաբկիրի բաժնի խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները։ Տեղում են նաև Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները։ 
Ամբողջական հոդվածը  կարդացեք  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 7105 անգամ

online-tv.am

Լրահոս