loading...

Ինքնասպանություն Երևանում 40-45 տարեկան տղամարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com

11:29 07.09.2018

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: 40-45 տարեկան տարեկան տղամարդը Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելու եղանակով: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Աշոտ Սիմոնյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փարկարար ծառայության հրշեջ-փրկարարական խումբն ու «ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրաին կազմակերպության փրկարարները՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Մանրամասնրը  այստեղ՝ http://shamshyan.com

 

Դիտվել է 586 անգամ

online-tv.am

Լրահոս