loading...

Ինքնասպանություն՝ Երևանում. «Հայաթ հոթել»-ում հայտնաբերվել է հոթելի 33-ամյա տնօրենի դին. shamshyan.com

18:54 08.12.2018

Այռեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի վերջնամասում՝ ժողովրդին հայտնի «քանդված կամրջի» հարևանությամբ գործող «Հայաթ հոթել», որտեղ սենյակներից մեկում, հատակին հայտնաբերվել է կնոջ դի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված հոթելի առաջին հարկում հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Անժելա Ի.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինը մահացել է ծնոտի մասում ստացած հրազենային վնասվածքից։
Մանրամասները  այտեղ՝  http://shamshyan.com

Դիտվել է 847 անգամ

online-tv.am

Լրահոս