loading...

Իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջեր էր. Սամվել Ալեքսանյանը՝ ապագա փեսայի մասին. 1in.am

14:49 31.05.2017

«Շատ լավ տղա է, արժանի է իմ դստերը… Իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջեր էր»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ խոսելով անդրադառնալով ապագա փեսայի մասին:

Անդրադառնալով հարցին, թե պատրաստվո՞ւմ է դատարկել իր քսակը՝ հանուն ՀՀ-ի, ինչպես օրերս նշել էր ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովը, Ա. Ալեքսանյանը նշեց. «Հանուն Հայաստանի կյանքս էլ կտամ»:

Հարցին, թե հավաստի՞ են շրջանառվող լուրերն այն մասին, որ նա Երևան քաղաքի ամենամեծ մոլն է կառուցել, Ա. Ալեքսանյանը նշեց. «Արա, մեռնեմ ջանիդ, գնա նայի էտի մեծ ա՞, թե՞ պուճուր ա: Պուճուր մոլ ա, ի՞նչ մեծ» :

Անդրադառնալով դիտարկմանը, որ այս ԱԺ-ում էլ հավուր պատշաճի չի աշխատում՝ եկել է, բայց շուտ հեռանում է, Ս. Ալեքսանյանը փորձեց արդարանալ. «Մի հատ վռազ թաղում եմ էթում»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/

Դիտվել է 1308 անգամ

online-tv.am

Լրահոս