Իրանի նախագահը տարածաշրջանի համար վտանգավոր է համարել ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունը
18:23 10.10.2020
Իրանի նախագահի պաշտոնական կայքը Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Հասան Ռոհանին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն Իրանին շատ են անհանգստացրել:
«Այս բախումներին երրորդ երկրների հնարավոր միջամտությունը ճգնաժամի ընդլայնման և երկարաձգման պատճառ է դառնալու։ Դա տարածաշրջանի երկրների օգտին չէ»,- ասաց Իրանի նախագահը։
Ռոհանին, շեշտելով Իրանի սահմանների և սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության պահպանման անհրաժեշտությունը, նշել է․ «Տարածաշրջանի խաղաղությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի»։ Իրանի նախագահը, անհանգստություն հայտնելով մարտերում որոշ ահաբեկչական խմբավորումների ներկայության և մասնակցության կապակցությամբ, ընդգծել է․ «Ահաբեկիչների ներկայությունը և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի, և՛ ամբողջ տարածաշրջանի համար կարող է վտանգավոր լինել»։
Ռոհանին, շեշտելով բախումների դադարեցման, հրադադարի հաստատման և բանակցություններ սկսելու հարցում համատեղ ջանքերի անհրաժեշտությունը, հավելել է․ «Բախումների շարունակման պարագայում տարածաշրջանում իրավիճակն ավելի է բարդանալու և մարդկային ու նյութական վնասների պատճառ է դառնալու»։
Իրանի նախագահը նաև բարձր է գնահատել հրադադար հաստատելու և բանակցություններ սկսելու հարցում Ռուսաստանի ջանքերը և կարևորելով հրադադարի պահպանումը՝ նշել, որ Թեհրանը պատրաստ է այդ հարցում համագործակցել և ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել։
Իր հերթին Վ․ Պուտինն ընդգծել է, որ ըմբռնում է ճգնաժամի առնչությամբ Իրանի մտահոգությունները։ ՌԴ նախագահը նշել է, որ ԼՂ հարցում Թեհրանի դիրքորոշումը շատ կարևոր է, և ողջունում է խնդրի կարգավորման համար Իրանի հետ խորհրդակցությունների շարունակումը։
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:
նյութի աղբյուր՝ https://www.1in.am/2837862.html
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Մենք շատ հզոր ազգ ենք.Արծրուն Հովհաննիսյան
-
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
-
Լուրեր․ հատուկ թողարկում 17:00
-
Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից.Արայիկ Հարությունյան
-
Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը ուժի մեջ չի մտել...
-
Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը հետաձգվում է..
-
Ադրբեջանը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ
-
Այսօր Քաղաքացու օրն է. Նիկոլ Փաշինյան
-
Չինաստանը նախատեսում է դյուրացնել իր շուկային հասանելիությունը
-
Այս բաղադրատոմսերով ձվարանի կիստան,արգանդի միոման և անգամ ֆիբրոման կանհետանան առանց վիրահատական միջամտության
-
Երևանում. թալանել են Նոր Նորքում գործող «Նոր Զովք» սուպերմարկետը՝ տանելով խոշոր չափի գումար
-
Տեսահոլովակի պրեմիերա. Սեւակ Ամրոյան-«Յարխուշտա»
-
Ավազակային հարձակում Երեւանում. դաժան ծեծի է ենթարկել կին գանձապահին, դրամարկղից հափշտակել 1 մլն դրամ ու փախել
-
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ՀՈՒՆՎԱՐԻ 28_31
-
Հայաստանում որ հիվանդություններն ավելի շատ գլուխ կբարձրացնեն այս տարի.աստղաբան. ArmLur. am
-
ՊՐԵՄԻԵՐԱ. Արաբո Իսպիրյան և Նարե Գևորգյան <Իմ հայրենիք.>
-
Հոկտեմբերյանում սկեսուրը 10 հազար ռուբլով պատվիրել է հարսի սպանությունը, հետո հայտարարել է, թե հարսը տանից դուրս է եկել ու չի վերադարձել
-
Ողբերգական ավտովթար Ապարանում. բախվել են Kia Sorento-ն ու Toyota RAV-4-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
-
Արտակարգ դեպք. «Լունա» գիշերային ակումբում. երաժշտություն պատվիրելու հարցի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
-
Նոր մանրամասներ երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական վրաերթ-վթարից. պարզվել են մահացածների և վիրավորների տվյալները