loading...

Իրարանցում երեւանյան դեղատներում. Մարդիկ գնում են հորմոնալ եւ կարդիոդեղամիջոցներ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:21 27.02.2018

Երբ հայտնի դարձավ, որ մարտի 1-ից շատ դեղեր բաց են թողնվելու միայն բժշկի դեղատոմսով, մարդիկ սկսեցին դեղատներում գնել հորմոնալ եւ սրտաբանական դեղամիջոցներ եւ շատ այլ դեղեր: Այս մասին NEWS.am Medicine-ի անցկացրած հարցման ժամանակ հայտնեցին երեւանյան դեղատների աշխատակիցները:

Դեղատներից մեկում աշխատակիցը պատմեց, որ վերջին մի քանի օրում դեղերի համար դեղատներ եկող մարդկանց թիվը նկատելիորեն աճել է, ավելին՝ շատերը սկսել են դեղերը տուփերով գնել՝ նվազագույնը 2-ական տուփ: Նրա խոսքով՝ ամենից շատ գնում են ճնշման դեմ դեղեր, հորմոնալ դեղամիջոցներ, ցավազրկողներ (չնայած դրանց մեծ մասը այսուհետեւ եւս առանց դեղատոմսի է բաց թողնվելու), ինչպես նաեւ հակաալերգիկ դեղամիջոցներ:

«Օրինակ՝ մեզ մոտ հիմա «Էուտիրոկսա» չկա, բոլորը գնել են: Չնայած մենք նոր խմբաքանակներ ենք ստանում, դրանք արագ գնում են»,- ասաց դեղատներից մեկի աշխատակիցը:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ  ԿԱՐԴԱՑԵՔ  ԱՅՍՏԵՂ՜ https://med.news.am

Դիտվել է 3123 անգամ

online-tv.am

Լրահոս