loading...

Յուրաքանչյուր տասներորդ մարդու մատներին կոկաինի եւ հերոինի հետքեր կան. med.news.am-

16:03 23.03.2018

med.news.am-ը  գրում  է  Աշխարհի զարգացած երկրներում յուրաքանչյուր տասներորդ մարդու մատներին կոկաինի եւ հերոինի հետքեր են հանդիպում, ըստ որում՝ նրանց մեծ մասը երբեք այս թմրամիջոցները չի օգտագործել, պարզել են բրիտանացի  նարկոլոգները:

«Կարող եք չհավատալ, բայց կոկաինն իրականում դասվում է շրջակա միջավայրն աղտոտող ամենատարածված նյութերի թվին: Օրինակ՝ դրա մոլեկուլները հաճախ են հանդիպում մեծ թվով թղթադրամների մակերեւույթին: Այդուհանդերձ, այն, ինչ մենք հայտաբերեցինք, մեզ չափազանց զարմացրեց: Մենք հույս ունենք, որ նման փորձերը մեզ կօգնեն պաշտպանել անմեղ մարդկանց թմրամիջոցների ընդունումը ստուգող թեստերի կեղծ դրական արդյունքներից»,- ասել է Սյուրեյի համալսարանից (Մեծ Բրիտանիա) Մելանյա Բեյլին:

Մեկ տարի առաջ բրիտանացի գիտնականները մեթոդ էին մշակել, որը թույլ էր տալիս «վայրկյանների ընթացքում» մարդկանց մատնահետքերում գտնել ամենահայտնի եւ ծանր թմրամիջոցները, այդ թվում՝ կոկաինը, ինչպես նաեւ հերոինն ու այլ ափիոնայինները:

Այն ստեղծելուց գործնականում անմիջապես հետո Բեյլին եւ նրա գործընկերները սկսեցին մտորել, թե նման թեստերը որքան հաճախ կարող են կեղծ արդյունքներ ունենալ, օրինակ՝ այն բանի արդյունքում, երբ անմեղ մարդը հպվի հանցագործ թմրամոլի մարմնին կամ սեղմի նրա ձեռքը: Նրանք այս գաղափարը ստուգել են 65 կամավորների մասնակցությամբ, որոնց մի մասն այս նյութերն օգտագործել է, մյուսները երբեք չեն փորձել:

Գիտնականներին չափազանց զարմացրել են փորձերի արդյունքները՝ թմրամիջոցներ չօգտագործած կամավորների 13 տոկոսի մատնահետքերի վրա կոկաինի հետքեր էին պարունակվում, իսկ նրանցից եւս 1 տոկոսի մոտ առկա էին հերոինի կամ դրա ածանցյալների հետքեր:
Մանրամասները  կարդացեք  այստեղ՝https://med.news.am

Դիտվել է 562 անգամ

online-tv.am

Լրահոս