loading...

Կարեն Կարապետյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում «նստել մի սեղանի շուրջ». azatutyun.am

10:45 02.05.2018

«Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից»՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը դիմում է «բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ»:

«Բոլորս գիտակցում ենք, որ անհրաժեշտ են քաղաքակիրթ և կիրառական արագ լուծումներ՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որքան էլ դա դժվար թվա: Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով։ Այլ լուծում գոյություն չունի՝ ոչ տեսականորեն, ոչ պրակտիկորեն», - վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությունում:

Վարչապետի պաշտոնակատարը վստահություն է հայտնում, որ «համատեղ ուժերով այս փորձությունն էլ մեր երկիրը կհաղթահարի»:

Հիշեցնենք, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:
Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am/a/29204206.html

Դիտվել է 1544 անգամ

online-tv.am

Լրահոս