loading...

Կարո Եղնուկյանին 10 միլիոն դրամի գրավի դիմաց ազատ են արձակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am

13:58 24.05.2018

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումն այսօր փոխարինեց գրավով: Ըստ դատարանի որոշման, Եղնուկյանը կարող է ազատ արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, Եղնուկյանը անազատության մեջ է 2016 թվականի հուլիսից, նրան մեղսագրվում է «Սասնա ծռերի» անդամների աջակցելու, պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելը, և նրա գործը քննվում է «Սասնա ծռեր» զինված խմբի գործի հետ միասին։
Նյութի աղբյուր՝ https://news.am

Դիտվել է 2092 անգամ

online-tv.am

Լրահոս