loading...

Կարծում եմ՝ արտահերթ ընտրություններն այս տարի կլինեն. Փաշինյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ. /news.am

16:11 15.05.2018

Կարծում եմ՝ խորհրդարանը հավանություն կտա կառավարության ներկայացրած ծրագրին: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չպետք է որեւէ մեկը քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»,-ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ կառավարության անդամների երիտասարդ լինելուն. «Իմ մասին էլ են ասում երիտասարդ եւ կառավարման փորձ չունեցող։ Մենք նոր էջ ենք սկսում երկրում։ Կարծում եմ կառավարության  կազմն էլ բալանսավորված է։ Եվ փորձվածները, եւ անփորձները նախարար լինելու մեջ են անփորձ, ոչ թե կյանքի ու քաղաքական գործունեության մեջ, իսկ նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական գործունեություն է եւ ես համոզված եմ, կառավարությունը կաշխատի արդյունավետ: Եթե  արդյունավետության հետ կապված խնդիրներ կծագեն նախարարների ու պաշտոնյաների հետ, այդ խնդիրները արագ կլուծվեն»
Ամբողջական հոդվածը  կարդայ  այստեղ՝ https://news.am/arm/news/451343.html

Դիտվել է 409 անգամ

online-tv.am

Լրահոս