loading...

Կեսգիշերին մոտ անկարգություններ են տեղի ունեցել Մաշտոց-Թումանյան խաչմերուկում. azatutyun.am

14:00 18.04.2018

azatutyun.am-ը  գրում  է  Կեսգիշերեին մոտ տեղեկություն ստացվեց, որ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում մի խումբ քաղաքացիներ անկարգություններ են իրականացնում։

Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են երկու տասնյակ երիտասարդներ կոտրում լուսացույցները, գովազդային վահանակները, ճանապարհային երթևեկության նշանները և նետում փողոց, նաև ոստիկանական մեքենաների ուղղությամբ երկաթներ են նետում։ Ոստիկանները նրանց հեռացնում են փողոցի երթևեկելի հատվածից։

Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարը ղեկավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ այդ երիտասարդներն իրենց հետ կապ չունեն։

Փաշինյանը դա հնարավոր սադրանք որակեց և իր կողմնակիցներին կոչ արեց չմնալ այդ տարածքում՝ նշելով, որ իրենց հավաքը նախատեսված է ապրիլի 18-ին առավոտյան ժամը 10։00-ին։

Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ կային տարածքում։ Քիչ անց Ֆրանսիայի հրապարակում «Ազատություն»-ը ֆիքսեց, թե ինչպես էր լուսացույցները կոտրող երիտասարդը զրուցում մի քանի ոստիկանների հետ։

Ընդհանուր առմամբ այդ միջադեպը տևեց 10-15 րոպե, քիչ անց այդ քաղաքացիների մի մասն, այդ թվում՝ աղջիկներ, շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, նրանք այնտեղ ոստիկանների ներկայությամբ փակեցին Բաղրամյան պողոտան, Մոսկովյան փողոցը՝ պառկելով գետնին, բայց այդ ընթացքում ոստիկանները չմիջամտեցին։
Մանրամասները  այստեղ՝ https://www.azatutyun.am/a/29174069.html

Դիտվել է 1570 անգամ

online-tv.am

Լրահոս