loading...

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ բարձրագույն կրթությունը անվճար դարձնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

16:22 22.05.2018

Այսօր «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»- ում  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անդրառանալով ու պատասխանելով կրթական ոլորտին վերաբերող մի շարք օրակարգային ու հրատապ հարցերի, խոսեց նաև հետագայում բարձրագույն կրթությունը անվճար դարձնելու իր ցանկության մասին: «Անվճար և մատչելի կրթությունը ընդհանուր կրթական քաղաքականության խնդիր է, որը մենք պետք է քննարկենք: Շատ հուսով եմ, որ առաջիկա տարիներին տնտեսական բավարար աճ ապահովելով՝ մենք  նաև կանդրադառնանք ու կքննարկենք բարձրագույն կրթությունն անվճար դարձնելու հարցը:
Հիմա չեմ ուզում ասել, որ սա օրակարգային հարց է՝ հաշվի առնելով տնտեսական իրավիճակը, բայց դա  շատ ցանկալի կլինի, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը ամբողջությամբ անվճար լինի»:
Նյութի աղբյուր՝ https://hay-info.ru/

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
azatutyun.am

Դիտվել է 3071 անգամ

online-tv.am

Լրահոս