Խոշոր ավտովթար՝ «Ford Focus»-ը վերածվել է մետաղե ջարդոնի, բժիշկները պայքարում են 3 անչափահասների կյանքի համար
14:15 18.03.2018
/shamshyan.com-ը գրում է Ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, «Ford Focus» մակնիշի 47 TQ 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, և սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, երկուսին էլ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և նրանք հիվանդանոց են տեղափոխվել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի ուղեկցությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը եղել է Աբովյան քաղաքի Երիտասարդական 1/1 շենքի բնակիչ, 17-ամյա Արման Ավագյանը, իսկ ուղևորները՝ նույնպես եղել են անչափահասներ: Ավտոմեքենան, որի անվահեծանները կոտրվել էին, ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մանրամասները այստեղ՝ http://shamshyan.com/
Տես նաև՝
- Կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով կամ էլ Հայաստանում վարչապետ չի ընտրվի
- Վաղը ժամը 12-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը. Փաշինյան. azatutyun.am
- Թաթա Սիմոնյանը երգ է նվիրել համաժողովրդական շարժման մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Կարեն Կարապետյանը, Հայաստանում իշխանություն չունեն. Նիկոլ Փաշինյան. /factor.am
- Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց Կարեն Կարապետյանին . ՏԵՍԱՆՅՈՒԹ.
-
Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ դի. նրա տանը հայտնաբերվել է նամակ
-
Դաժան ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Mitsubishi-ն 90 մետր գահավիժել է անդունդը. անչափահաս տղաներից մեկը տեղում մահացել է, երկուսի կյանքի համար բժիշկները պայքարում են.
-
«Մոռացել էի ամեն ինչ, չէի զգում ոչ մի բան. ցրտահարվելուց սկսած մինչև ուշագնացություններ եղել են». Իգիթյանը՝ «Սահմանին 2»-ի մասին
-
Սենյակային բույս, որը կօգնի բուժել վերքերը, այրվածքները, խոցերը և անգամ թութքը
-
Յուրաքանչյուր կին ունի իր հմայքը՝ ըստ հորոսկոպի նշանի. իսկ ո՞րն է քոնը
-
Իմացեք, թե ինչ են ասում ձեր մասին ձեր ականջները
-
Լիլուն առաջին անգամ հրապարակել է ամուսնու լուսանկարը. style.news.am
-
Ես 3 տարի կրքծկալ չէի կրում, և ահա, թե ինչ եղավ կրծքիս հետ
-
Մաքրեք 2 սոխ, լցրեք վրան 2 լիտր ջուր, այնուհետև ավելացրեք սա, և ձեր երիկամները ամբողջովին կմաքրվեն
-
Վիտամին B17-ը արգելված է, քանի որ բուժում է քաղցկեղը և ոչնչացնում է ցանկացած չարորակ ուռուցք.Ահա թե ինչն է փոխարինում սրան
-
Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր
-
ԹԵՍՏ. ի՞նչ տեսաք սկզբում
-
Բացառիկ կադրեր հայկական տեսահոլովակների նկարահանման հրապարակներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Սպիտակցի Հայկո․․Զվարճալի դեպքեր, իր իսկ կյանքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Տեսահոլովակի պրեմիերա. Անդրե և Նինի Շերմադինի`«Ծաղիկների աշխարհում»
-
«Ոնց որ հարուստի կատու լինես»․ ինչպես են զվարճանում Արմենչիկը, Սուպեր Սաքոն և Արման Հովհաննիսյանը
-
«23 օր սեփական կյանքից՝ նմանատիպ զգեստ պատրաստելու համար». Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է իր նոր ու շքեղ զգեստը
-
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում.մարտի 17- 21-ը
-
Թաթա Սիմոնյանի այս լուսանկարը՝ մեծ քննարկումների պատճառ է դարձել
-
Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. 49–ամյա աղջիկը հում միսն ուտելիս՝ շնչահեղձ է եղել. մայրը նրա պարանոցը սեղմելով՝ փորձել է մսի կտորը դուրս բերել կոկորդից. աղջիկը մահացել է