loading...

Խոշոր ավտովթար Կապանում. ճակատ ճակատի բախվել են BMW-ն u Mercedes-ը. Կա 7 վիրավոր

13:45 03.04.2018

/shamshyan.com/_ը  գրում  է  /Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Կապան քաղաքի Դավիթ-Բեկ փողոցի բնակիչ 46-ամյա Արարատ Վարդանյանը իր վարած BMW մակնիշի 35 MZ 022 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի օդանավակայանի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի փողոցի բնակիչ 55-ամյա Նորիկ Առուստամյանի վարած Mercedes մակնիշի 35 NL 492 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ն. Առուստամյանը, նրա ուղևորներ, Կապանի բնակիչներ 65-ամյա Գրիշա Սմբատյանը, 57-ամյա Լաուրա Մարտիրոսյանը, 50-ամյա Նարինե Մովսիսյանը, 35-ամյա Նարինե Նավասարդյանը, BMW-ի վարորդ Ա. Վարդանյանն ու նրա ուղևոր Կապան քաղաքի Դավիթ-Բեկ փողոցի բնակիչ 46-ամյա Նվեր Մանուչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ հետո արդեն Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը, որից հետո փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Վթար մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, Քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Առաքելյանի գլխավորությամբ:
Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com/

Դիտվել է 661 անգամ

online-tv.am

Լրահոս