loading...

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են 24-ամյա վարորդի «07»-ը և 29-ամյա վարորդի Opel-ը. կա վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:49 10.01.2018

/shamshyan.com-ը գրում էԱյսօր՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Նոր Կյանք-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 24-ամյա Դավիթ Մկրտչյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 NU 566 համարանիշի և Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 29-ամյա Դավիթ Ալեքսանյանի վարած Opel Vectra մակնիշի 34 OV 109 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդ Դ. Մկրտչյանին նախ տեղափոխել են Արթիկի, այնուհետև՝ Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները:
Մանրամասնրը  այստեղ՝ http://shamshyan.com-ը

Դիտվել է 2409 անգամ

online-tv.am

Լրահոս