loading...

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու 06-ը. 5 վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր են

17:29 14.01.2018

shamshyan.com-ը  գրում  է  /Այսօր, հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Գյումրի-Ջրառատ ավտոճանապարհի 14.8 կմ հատվածում բախվել են «Mercedes E-320» մակնիշի 88 СՏ 889 համարանիշի և ՎԱԶ-2106 մակնիշի 34 СF 061 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Արմեն Պողոսյանը, սակայն մարզի դատախազի հանձնարարականով քննությամբ զբաղվում է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Միքայելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձարարականով, մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով, 06-ը վարել է Ջրառատ գյուղի բնակիչ, 28-ամյա Էլամիր Խչեյանը, իսկ «Mercedes»-ը՝ Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Սարգիս Դավթյանը: Վիրավորներն են՝ 55-ամյա Սամվել Խչեյանը, 29-ամյա Սամսոն Խչեյանը, 58-ամյա Լեյլի Խչեյանը և 28-ամյա Գոհար Արշակյանը: Մանրամասները  այստեղ՝ http://shamshyan.com

Դիտվել է 3318 անգամ

online-tv.am

Լրահոս